Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Ոհմանկն առանց «վոժդի»

Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի շուրջ քննարկումները, տեղեկատվական արտահոսքերը վեր են հանում իշխանական վերնախավում առկա մի խնդիր, որը հաճախ չի քննարկվում հրապարակայնորեն: Առանց Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ում կոնսենսուս չկա: Կամ ավելի ճիշտ ՝ եթե չլինի Սերժ Սարգսյանը, ապա ՀՀԿ-ում ազդեցության կռիվ տվող սուբյեկտները պատրաստ չեն ճանաչել միմյանց լեգիտիմությունը:

Այս թեմայի արծարծումը կարևոր է այնքանով, որ անդադար Սերժ Սարգսյանին գովաբանելուն զուգահեռ, հանրապետականներից շատերն ամեն դեպքում փորձում են պարզել, թե ի վերջո ինչու է լռում Սարգսյանը, ինչու չի հայտարարում իր պլանների մասին: Եվ եթե երկար է լռելու ու ի վերջո չի դառնալու վարչապետ, ապա ով է լինելու վարչապետը, կա արդյոք վարչապետի թեկնածու Սարգսյանի պլաններում:

Այս անկանխատեսելի վիճակը անհանգստացնում է ողջ ՀՀԿ-ին, որովհետև կա ճիշտ կողմնորոշվելու ու նախապես դիրքավորվելու խնդիր: Այս դիրքավորումների փնտրտուքն արտահայտվում է անդադար տեղի ունեցող տեղեկատվական արտահոսքերով, որոնց նպատակն է մամուլի ուժն օգտագործել ներկուսակցական հարցերում որոշակիություն մտցնելու պրոցեսում:

Սարգսյանն ամեն դեպքում ձգձգում է ինտրիգը, հասկանալով, որ կլինեն անհամբերներ, ովքեր իր որոշումից շուտ կփորձեն լուծել իրենց դիրքավորման հարցերը: Սպասողականությունը Սարգսյանի սիրելի ժանրի ավանդական գործիքակազմերից մեկն է: Այդպես նա նաև ֆիլտրում է իր շրջապատը, փորձելով հնարավոր դավադրության հակվածություն ունեցողներին զտել այդ միջավայրից: Նաև շատ լավ հասկանալով, որ առանց իր առաջնորդության, փաստացի ՀՀԿ-ն կարող է փլուզվել ու մասնատվել: 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan