Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Ընտրություն չկա

Սերժ Սարգսյան - Կարեն Կարապետյաան հակադրությունն այս պահին դարձել է հայաստանյան քաղաքական կյանքի հիմնական օրակարգը և գործընթացը: Կամա, թե ակամա հենց այս հակադրության ծիրի ներքո են ընթանում մյուս բոլոր քաղաքական գործընթացներն, ընդհուպ ընդդիմադիր դաշտում: Հակադրությունը, սակայն, սուր կոնֆրոնտացիայի չի վերաճում և մնում է հարաբերական գրոհների ու հակագրոհների մակարդակում: Հակադրության հիմնական դրսևորումներն էլ հրապարակավ չեն, այլ կուլիսներում. հրապարակավ են միայն կոնֆլիկտներին հետևող տեղեկատվական արտահոսքերը կողմերի մեջ: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հակադրությունը: Կա Սերժ Սարգսյանի կլան, որի հիմնական ռեսուրսները հայաստանածին են: Եվ կա Կարեն Կարապետյանի կլան ՝ ռուսաստանածին ռեսուրսներով: Քաղաքական է նրանց միջև հակադրությունն այնքանով, որքանով որ քաղաքական է ցանկացած բան: Այն առնվազն գաղափարական ու ծրագրային չէ: Հակադրության խաղադրույքը ՝ թե որ կլանն է իշխելու կամ լինելու խաղի կանոնների հիմնական թելադրողը: 

Կարապետյանի թիմը փորձում է ի հակադրություն Սարգսյանի ներկայանալ որպես «պրադվինուտի», զարգացած, նորարար, բաց: Սրանք բավարար են հանրային որոշակի հատվածի համակրանքը շահելու համար, բայց առանց խոշոր ներդրումների, հայտարարվող լոզունգներն ու արտաքին գեղեցիկ տեսքը չեն կարող ուժի բալանսը թեքել այդ կողմ: Սարգսյանի թիմը հպարտանալու քիչ բան ունի: Կայացած համակարգերից երկուսը ՝ բանակը և ԱԻՆ-ը, այս և անցնող տարում արդեն հասցրել են ենթարկվել ծանր փորձության և ըստ էության կորցրել են հանրության լոյալությունը շահելու գործիք լինելու օգտակարությունը: Բացի այդ, հասարակության մեծ մասի համար իշխանություն, հետևաբար իրավիճակի պատասխանատու ընկալվում է Սարգսյանը, ոչ թե Կարապետյանը: Լավագույն դեպքում Կարապետյանը կարող է ընկալվել որպես օտար, ով փորձում է փոխել համակարգը և նրան չեն թողնում աշխատել, վատագույն դեպքում ՝ մարդ, ով չդիմացավ ու ընկրկեց: 

Սարգսյանական կլանի հիմնական տարբերությունը Կարապետյանականից այն է, որ առաջինի ստեղծած մեխանիզմը որոշակիորեն ենթադրում է սեպարատ վարք կայսրությունից, որոշակի մանևրներ այլ ուժային կենտրոնների հետ, գործիքակազմի տեղական բովանդակություն: Կարապետյանն, ընդհակառակը, առաջարկում է թե փողը, թե գործիքակազմը բերել Ռուսաստանից: Երկու կլաների մոտիվացիաներում տարբերություն շատ քիչ կա՝ երկուսն էլ փորձում են պահել իշխանությունը, ավելանել իրենց մասնաբաժինն իշխանության մեջ: Սարգսյանն այս խաղում ներկայացնում է ինքն իրեն, Կարապետյանը ներկայացնում է այլոց շահերը: Եթե կարելի է Սարգսյանի սեպարատ վարքը, որ միշտ չէ, որ հաջող արդյունքի է բերում, անվանել հայաստանակենտրոնություն, թող այդպես լինի: Սակայն, ոչ Հայաստանը, ոչ նրա անկախությունն ու զարգացումն այս հակադրության կռվախնձորը չեն. կռվախնձորը մեկն է ՝ ադմինիստրատիվ իշխանությունը:

Սարգիս Մեսրոպյան

 
website by Sargssyan