Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Քաղաքականացված ՅՈՒՆԵՍԿՕ–ն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4–9–ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերը։

Ի դեպ՝ Ադրբեջանն ու Իրանը հայտ են ներկայացրել, որ նաև քամանչան ընդգրկվի նույն ցանկում և ճանաչվի որպես իրենց ազգային երաժշտական գործիք: Այն, որ Ադրբեջանն իր խավիարային դիվանագիտությունը փորձում է նաև մշակութային ոլորտ տեղափոխել, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, վաղուց արդեն քննարկման խնդիր չէ: Շատ պարզ է, որ այդպես է: Ըստ ազգագրագետի, սակայն, այստեղ խնդիրը շատ ավելի մեծ տիրույթում է, քան ուղղակի հայ–ադրբեջանական հարաբերություններն են:

«Հասկանալի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջ գործընթացն ընդհանրապես բավականին քաղաքականացված է տանում: ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումների վրա այդ ցանկերում ընդգրկվող մշակութային տարրերի պատմական, գիտական և էթնիկ ծագումնաբանության հիմնավորումները քիչ են ազդում: Շատ ավելի մեծ դեր են խաղում երկրների մասնավոր գործոնները, հարաբերությունները և ազդեցության մակարդակները:

Մրցակցություն է գնում, և այդ մրցակցության մեջ առավելապես ընդունվում ու ներգրավվում են վիճելի տարրերը: Ամեն երկիր աշխատում է միջազգայնորեն ինչ–որ ձևով իրավականացնել այդ տարրերը: Բարդ խնդիր է: Բնականաբար, այդ երկրներում և ամբողջ առաջավոր Ասիայում էթնիկական իրավունքների բարձրաձայնած կամ չբարձրաձայնած հայտեր ունեն շատ ժողովուրդներ»,– «Փաստ»–ի հետ զրույցում նշեց ազգագրագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ոչ ի նպաստ մեզ հնարավոր որոշումների վրա ազդելու հնարավորությանը, Հրանուշ Խառատյանը նշեց.

«Սա Հայաստանից անկախ գործընթաց է: ՀՀ–ն կարող է միջամտել կամ փորձել միջամտել այդ գործընթացին միայն այն ժամանակ, երբ դրանք կհասնեն ՅՈՒՆԵՍԿՕ: Այլ խնդիր է, որ գիտական բանավեճը, եթե, իհարկե, այն կա, ըստ էության չի հասնում ՅՈՒՆԵՍԿՕ և տեղի է ունենում բոլորովին այլ հարթություններում: Տեսե՛ք, կան այսպես կոչված քաղաքականացված հրապարակումներ:

Նույն միջազգային կառուցների կայքերում զետեղվել են Ադրբեջանի զեկույցները: Անկախ նրանից, զեկույցն ինչի մասին է, այդ երկիրն անընդհատ իր զեկույցներում գրում է, որ Կովկասը թուրքերի նախահայրենիքն է, և թուրքերն այստեղ են մ.թ.ա. երրորդ հազարամյակից: Իսկ ի՞նչ են անում այդ կառույցները, մի՞թե դա հայերի և միայն հայերի խնդի՞րն է: Նույնիսկ այդ խնդիրներից շատ հեռու հեղինակներն են հղում կատարում այդ կառույցների կայքերում կախված նյութերին՝ որպես միջազգայնորեն ընդունելի մոտեցումներ: Խայտառակություն է, որ այդ տեքստերը դրված են այդ կայքերում, և սա միայն Հայաստանի խնդիրը չէ»:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ, նույնիսկ հայ–ադրբեջանական համատեքստից դուրս կարող է նման խնդիր լինել, որն, օրինակ, կարող է առնչվել Վրաստանին: «Ադրբեջանա–իրանական հարաբերություններն էլ են բարդ: Հիմա Իրանի լավագույն միջնադարյան մշակութային գործչին թուրք կամ ադրբեջանցի են համարում: Այս հարցերը շատ վաղուց քաղաքականացված են: Ավելի շատ քաղաքական բանավեճ է, քան, ցավոք սրտի, գիտական խոսակցություն, և առավել ևս՝ հանրային քննարկումների թեմա»,–նկատեց մեր զրուցակիցը:

Ազգագրագետի խոսքով, ինչպես միջազգային շատ կառուցներ, ՅՈՒՆԵՍԿՕ–ն ևս դեռ վաղուց քաղաքական բանավեճի հարթակ է դարձել.

«Եվ ամեն ինչ կախված է նրանից, թե որ երկիրն է ավելի շատ նյութական միջոցներ տալիս այդ կառույցներին: ՅՈՒՆԵՍԿՕ–ում և UNDP–ում (United Nations Development Programme–ՄԱԿ–ի զարգացման ծրագիր) կատարված թուրքական ներդրումները տարան նրան, որ պատրաստվում էին այդ կառույցների եվրոպական գրասենյակները տեղափոխել Ստամբուլ»:

 

Աննա Բադալյան
website by Sargssyan