Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար Տեսահոլովակի պրեմիերա. «New Gray».«Circling The Sun» Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

Գազպրոմն ընդդեմ Հայաստանի կամ Կարապետյանի պատասխանը ասոցացմանը

Ռուսական НТВ հեռուստաալիքի Место встречи հաղորդման նոյեմբերի 28-ի թողարկումն ամբողջությամբ նվիրված էր Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրին:Հաղորդման բովանդակությունը ամբողջովին կառուցված էր Հայաստանին վիրավորելու, դավաճան պիտակելու վրա: Հնչում էին այնպիսի գնահատականներ ու համեմատություններ, որոնք ուղղակիորեն վիրավորում էին Հայաստանը, օրինակ, որ Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, կամ «Հայաստանը ստորագրել է ասոցացումը, որովհետև հին ու հպարտ ազգ է, ու չի ցանկանում խոստովանել, որ կախված է միայն Ռուսաստանից», կամ, որ «Հայաստանը կատու է» և այլն: 

Ռուսական հեռուստաալիքներում նման ֆորմատի քաղաքական թոկ-շոուները շատ են: Գրեթե յուրաքանչյուր խոշոր հեռուստաալիք ունի նման ֆորմատ, որոնց նպատակը հիմնականում քարոզչական հարթակ ապահովելն է այս կամ այն ներքին կամ արտաքին քաղաքական թեժացումների ժամանակ: Նմանատիպ հարթակները շատացան, իսկ եղածներն առավել ակտիվացան 2013թ.ից հետո, երբ Ռուսաստանը մտավ ակտիվ արտաքին քաղաքական գործընթացների մեջ ու կարիք եղավ նաև տեղի ունեցողը մատուցել սեփական լսարանին այնպես, ինչպես «կարգն» է:

Բայց Հայաստանին նվիրված НТВ հեռուստաալիքի այս հաղորդումը չի կարելի անվանել Կրեմլի կողմից ուղղորդվող, որովհետև ի տարբերություն հաղորդման հյուրերի, իսկ մինչ այդ էլ Զվեզդա հեռուստաալիքում հնչեցված մտքերի, ռուսական իշխանությունն ի դեմս Պուտինի այս անգամ Հայաստանի եվրոինտեգրման հեռանկարի հետ կապված այլ դիրքորոշում էր ընտրել: Թե որոնք են ի տարբերություն 2013թ. ռուսական կողմնորոշման մեղմացման պատճառները, դժվար է ասել: Ոմանք դա մեկնաբանում են որպես Սերժ Սարգսյանի դիվանագիտական հմտությունների արդյունք, ոմանք կարծում են, որ Պուտինը փորձում է Հայաստանի միջոցով դրացիական մեսիջներ ուղարկել Եվրոպային: Բայց սա այլ քննարկման թեմա է: Կարևորն այստեղ այլ բան է. փաստացի ռուսական մեդիադաշտում Կրեմլից հրահանգ չէր կարող լինել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման փաստը վարկաբեկելու: 

Սա, իհարկե, չի նշանակում, որ եթե Կրեմլից նման հրաման չկա, ուրեմն մեդիադաշտը այդ մասին չի խոսելու: Չի նշանակում, որովհետև ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում վերնախավը միատարր չէ: Կան բազմաթիվ խմբեր, որոնք ունեն բազմաթիվ ռեսուրսներ: Հենց այստեղ է, որ պետք է հիշեցնենք, որ НТВ հեռուստաալիքը պատկանում է Գազպրոմմեդիային: Կարծում ենք սա շատ բան է ասում: 

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանին և նրա հովանավորներին, այդ թվում նրա հարազատ կազմակերպության ՝Գազպրոմի ղեկավարությանն ու Գազպրոմի քաղաքական կնքահայր Դմիտրի Մեդվեդևին դուր չի գա, որ առանձին վերցրած մի տեղում իրենց թիմի անդամի դիրքերը թուլանում են կամ չեն ուժեղանում: Բնական է, որ ԵՄ հետ համաձայնագիրը, այն էլ Սարգսյան-Պուտին ակտիվ երկխոսության ու Պուտինի փաստացի համաձայնության կոնտեքստում, Սարգսյանին տալիս է երկակի լեգիտիմություն ՝ թե Եվրոպայից ՝ համաձայնագրի տեսքով, թե ՝ Ռուսաստանից: Տնտեսական հեռանկարները կամ վիզաների ազատականացումը թողնենք ապագային. այս իրավիճակում ակնհայտ է, որ Սարգսյանը քաղաքական մեծ քարտ բլանշ է ստացել ու ստացել է նաև անմիջականորեն Վլադիմիր Պուտինի գիտությամբ: 

Այս կոնտեքստում, НТВ հեռուստաալիքի հաղորդումը պետք չէ ընկալել որպես ռուսական պետական քարոզչություն: Այն առանձին վերցրած մեկ խմբի ՝ Գազպրոմի, նրա ռուսական ու հայաստանյան ներկայացուցիչների դժգոհության ձայնն է ընդդեմ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման, ինչպես նաև, ըստ էության ընդդեմ ռուսական պետական քաղաքականության որոշման, որն այս անգամ չխանգարեց Հայաստանին ստորագրել համաձայնագիրը: 

 

Ալեքսեյ Կարապետյան

website by Sargssyan