Սեխի ճանճի առասպելը ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԱԿԸ
Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
20 անհավանական գեղեցիկ օմբրե շերտաներկում միօրինկությունից խուսափելու համար (լուսանկարներ) Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ 360 միլիոն դրամ գյուղնախարարությանը 6 միլիոն լիտր դիզվառելիք գնելու համար Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ-ին «ֆաստ ֆուդով» կերակրել Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար) Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ավազակները սկսել է թիրախավորել զբոսաշրջիկներին Փաստաբան. «Արդարադատություն չիրականացնելու պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Սեխի ճանճի առասպելը

Ավազակային հարձակում Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դանակի գործադրման սպառնալիքով քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Թամանյան 10 հասցեում գործող  «Գաֆեսչյան թանգարան» հիմնադրամի շենքի 5-րդ հարթակի աստիճանահարթակի մոտ հարձակում է գործել երկու քաղաքացիների վրա  և դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել «Սամսունգ 5Ս մինի» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի4-րդ կետով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  բացահայտելու  ուղղությամբ:

Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, 28 տարեկան։ Նոյեմբերի 23-ին կասկածյալը  ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan