28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն

Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչների միայն 30%–ն է ապահովված վառելիքով։ Բնակիչների զգալի մասը վառելիք դեռ չունի։ Հովտամեջցի Լարիսա Հովհաննիսյանն իր բնակարանը ջեռուցում է փայտի մանրատաշեղով։ Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարբերակով բնակարանը տաքացնելն ավելի մատչելի է: Փայտը թանկ է, իսկ գազին ու հոսանքին մոտ գնալ չեն համարձակվում, ի վիճակի չեն լինի վճարել։

Հովտամեջում, սակայն, մեծաթիվ են այն ընտանիքները, ովքեր անգամ մանրատաշեղ գնելու հնարավորություն չունեն, ով ինչպես կարողացել, այնպես էլ բնակարանի տաքացման հարցը լուծել է:

«Մնացածները, ովքեր վառելիք չունեն, ծառի ճյուղեր են կոտրում, որ վառեն, մեկը գնում է խանութից «կառոպկաներ» է բերում, որ վառի, ով անասուն ունի, գոմաղբով է տունը տաքացնում։ Ամեն մեկը մի տարբերակ է ընտրել, որ ցրտին չնստեն: Մարդ կա նաև գազ կամ հոսանք է օգտագործում»,– ներկայացրեց Լարիսա Հովհաննիսյանը:

Ցրտինդիմակայելուհամարէլորոշհովտամեջցիներբանկերիդուռըկթակեն` այսանգամբնակարաններըջեռուցելունպատակով։

«Ովքեր էլ որ գազ կամ հոսանք են վառելու, կրակն են ընկնելու: Գումարները չեն կարողանալու վճարել և ստիպված վարկ են վերցնելու, որ փակեն»,– ասացին բնակիչները:

Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս տարի նպաստավոր չի եղել: Եղանակային պայմանների պատճառով հողագործը չի կարողացել վառելիքի հարցը լուծել:

«Երաշտ էր, ոռոգման ջրի խնդիր կար, մարդիկ չկարողացան եկամուտ ստանալ: Անկումային տարի էր: Փոխանակ գնալով վիճակը լավանա, ավելի է վատանում: Եղած բերքն էր դժվարությամբ էր իրացվում, էժան վաճառեցինք»,– սրտնեղեց Լարիսա Հովհաննիսյանը:

Այստեղ, սակայն, հույս ունեն, որ ձմեռը խստաշունչ չի լինի, և ջեռուցման համար աստղաբաշխական գումարներ չեն վճարի:

Հովտամեջցիները հիշում են՝ սա միակ տարին չէր, որ շահույթ չունեցան: 2015 թվականին էլ չկարողացան ձմռան ապրուստը կուտակել: Այդ ժամանակ կրկին բերքի իրացման խնդրի առաջ էին հայտնվել:

«Ծաղկակաղամբն ու վարունգը չէինք կարողացել վաճառել: Բերքը չսպառվեց, մնաց դաշտում, փող չունեցանք, որ վառելիքի հոգսը քաշեինք։ Այս վերջին 3 տարիների ընթացքում միշտ նույն վիճակն է՝ ծանր դրության մեջ ենք»,– նշեց մեր զրուցակիցը:

Ապրուստ վաստակելու համար արդեն այս համայնքի բնակիչները սկսել են բախել բանկի դռները: Ջերմոցային տնտեսություններում մշակություն անելու համար նրանց գումար է անհրաժեշտ:

«Մարդիկ գնում են վարկ են վերցնում, որ ջերմոցի համար ցելոֆոն ու սերմ գնեն: Կարտոֆիլի սերմի կիլոգրամն էլ արդեն 300 դրամ է դարձել»,– ասացին հողագործները:

Ծիածան համայնքում էլ նույն պատկերն է՝ պարտքեր ու վարկեր:

«Ջերմոցը գազով կամ հոսանքով ենք տաքացնում: Վարկ ենք վերցնում, որ գումարները վճարենք»,– ասացին նրանք:

Գյուղի բնակիչներից շատերը չեն կարողացել վառելիքի հարցը լուծել, ասացին՝ վարկ կվերցնենք, որ ցրտին դիմակայենք:

Մանյա Պողոսյան

website by Sargssyan