Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այգեպանի բացակայությունը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր դրամներ, նոր քաղքենիություն ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրը Ի վերջո ի՞նչ կորոշի Մոսկվան Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Բացառիկ տեսանյութ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը Հայ բռնցքամարտիկները հերթական մենամարտը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի Viber-ի թաքնված հնարքները Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել Իրաքյան Քուրդիստանի վարչապետը կփորձի միավորել քաղաքական դաշտը Լրտեսական կրքեր ԱՄՆ–Ռուսաստան մեդիադաշտում Կասեցնել զորամաս ներխուժած հակառակորդի հարձակումը, ջախջախել նրան ու վերականգնել առաջնագիծը Անցած 1 օրում`11 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, 13 ՃՏՊ, արդյունքում` 1 զոհ, 26 վիրավոր Գյումրիում տեղադրում են գլխավոր տոնածառը. տոներին բյուջեից 7 միլիոն դրամ է հատկացվել Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ

Ինչպես մորթել փոքր ու միջին բիզնեսը կամ կուլակաթափը հյուսիսից

Ազգային ժողովում այսօր խոսափողներ անջատելու օր էր։ Չէ լուրջ, բառիս բուն իմաստով խոսափողներ անջատելու և խոսքը բոլորովին էլ չի գնում Սադոյանի հանրահռչակ 4-րդ խոսափողի մասին։ Այս անգամ ԱԺ նիստը վարողը որոշել էր անջատել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների խոսափողները։

Անշուշտ, այստեղ է պետք է շեշտենք, որ ամենակարևորը ոչ խմբակցություն էր, ոչ էլ խոսափողները, այլ այն հարցերը, որոնք բարձրաձայնում էին Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչները, հարցեր, որոնք աղերսվում են Հայաստանի հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասին։ Ազգային ժողովում հարց ու պատասխանի և քննարկամն թեման փոքր ու միջին բիզնեսն էր ։ Որևէ մեկն այսօր չի կարղ ասել, որ նման թեման նվազ կարևորություն ունի, քանի որ փորձագետներից սկսած մինչև կառավարության համապատասխան օղակների ներկայացուցիչներ խոսում են փոքր ու  միջին բիզնեսի կարևորության, սրանով զբաղվող միջին խավի ձևավորման անհրաժեշտության մասին։ Սակայն պարզվում է, երբ խորհրդարանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են քաղաքացիների առկա և հրատապ խնդիրների մասին, ապա արդյունքում խոսափողներ են անջատվում։

Չէ, բանն այն է, որ խնդիրը չէր սահմանափակվում միայն խոսափող անջատելով, այլ շարունակվում էր կառավարության ներկայացուցիչների անհոդաբաշխ պատասխաններով ու մեկնաբանություններով։ Անհոդաբաշխ, քանի որ երևի թե դժվար է գտնել մի կառավարություն, որը փորձի տնտեսություն ղեկավարել ներկայումս գործող մեթոդներով, որը փորձի հարկային տեռորի ենթարկել՝ ինչպես ասվեց  ԱԺ-ում, փոքր ու շատ փոքր տնտեսվարողին, այն դեպքում, երբ, կարելի է ասել, ցանկացածիս համար պարզ է, թե որտեղ է իրականում գտնվում հայաստանյան տնտեսության ստվերի առյուծի չափաբաժինը։ Երբ շատերիս պարզ է, թե ուր են գնում Հայաստանում սպառվող գազի կորուստները, իսկ գուցե մեր հարկային մարմինները 10 մետր քառակուսի մակերեսով տարածք շահագործող խանութպանի փոխարեն սկսեին քննել, զննել ու ստուգել, ասենք, օրինակ Գազպրոմը, թե՞ սա ցավոտ թեմա է, կառավարության համար Գազպրոմին ստուգելը կստացվի սեփական տան մեջ գող փնտրել։ Կարծես թե այդպես էլ կա, քանի որ դե հո գաղտնիք չէ՝ հայտնի վարչապետը իր գազային աշխատակազմին սահուն քայլերով՝ բայց նշմարվող, բերեց կառավարություն ու բոլորին սարքեց իր աջ ձեռք։

Իրականում, սակայն, այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ տնտեսավարողների այս խավն ընդամենը օգտագործվում է կառավարության որոշակի շրջանակների համար տարատեսակ քաղաքական դիվիդենտների համար, արդյունքում տուժում են հասարակ մարդիկ, ովքեր հազիվ հազ ծայրը ծայրին են հասցնում և ևս հավելյալ արդյունքում, երբ նրանց ձայնը բարձրացվում է խորհրդարանում, հետևում են խոսափողների անջատումները։ Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են անջատվելու հազարավոր բողոքի ձայները, ինչպե՞ս են անտեսվելու դրանք։ Չէ որ եթե խորհրդարանում անջատվում են ՛՛Ծառուկյան՛՛ խմբակցության ներկայացուցիչների խոսափողները, դա որևէ կերպ չի նշանակում, որ բողոքը մարում է, կամ բողոքի ձայնը լռեցվում է: Ի վերջո պարզ է, որ խմբակցության ներկայացուցիչները քմահաճույքով չէ, որ խոսում են խնդիրների մասին, առկա, իրական ու ռեալ խնդիրների, այլ այն պատճառով, որ կան իրական մարդիկ, ովքեր ենթարկվել են կառավարության հարկային տեռորին, այլ բնութագիր դժվար է գտնել այս պարագայում։

Ի դեպ, կառավարության մասին հիշելիս ակամայից մտաբրում ենք նաև ամիսներ առաջ տրված միլիարդավոր դոլարների ներդրման մասին խոստումը։ Գուցե կառավարությունն իր ղեկավարով հանդերձ, օրերս Սերժ Սարգսյանի, Տաշիր և Շնայդեր էլեկտրիկ ընկերությունների և մի շարք այլ ներդրողների կողմից ներկայացված ներդրումային ծարգիրն էր, մի տեսակ չի կպնում իրար։ Ամենայն հավանականությամբ, մեր կառավարությունն, իր ղեկավարով հանդերձ՝ ինչպես արդեն նշեցինք, փորձում է ներդրումներ ապահովել փոքր ու միջին բիզնեսին հարստահարելով ու 21-րդ դարի մեթոդներով կուլակաթափ անելով։ Ափսոս, որ հյուսիսափայլ երիտասարդը Խորհրդային Միության և Խորհրդային Ռուսաստանի պատմության միայն այդ հատվածին է ծանոթ։

Ա․Մ․

website by Sargssyan