Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այգեպանի բացակայությունը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր դրամներ, նոր քաղքենիություն ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրը Ի վերջո ի՞նչ կորոշի Մոսկվան Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Բացառիկ տեսանյութ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը Հայ բռնցքամարտիկները հերթական մենամարտը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի Viber-ի թաքնված հնարքները Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել Իրաքյան Քուրդիստանի վարչապետը կփորձի միավորել քաղաքական դաշտը Լրտեսական կրքեր ԱՄՆ–Ռուսաստան մեդիադաշտում Կասեցնել զորամաս ներխուժած հակառակորդի հարձակումը, ջախջախել նրան ու վերականգնել առաջնագիծը Անցած 1 օրում`11 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, 13 ՃՏՊ, արդյունքում` 1 զոհ, 26 վիրավոր Գյումրիում տեղադրում են գլխավոր տոնածառը. տոներին բյուջեից 7 միլիոն դրամ է հատկացվել Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ

Հայտնի են մրցանակակիրները. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն ամփոփեց արդյունքները

Նոյեմբերի 7–ին մեկնարկած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13–րդ միջազգային փառատոնը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ յուրահատուկ մշակութային իրադարձության փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին նաև լավագույն ֆիլմերի անունները:
Ինչպես հայտնել էինք՝ փառատոնի ծրագրում այս տարի ընդգրկվել էր 180 ֆիլմ։ Գավառի մանկատան սաները, Հայաստանի և Արցախի զորամասերի զինվորները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաներն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները գլխավորում էին ժյուրիի կազմը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ժյուրիի կազմում Գավառի մանկատան սաներն էին, ովքեր հաղթող ճանաչեցին ռեժիսոր Կարստեն Կիլերիխի «Ալբերտ» ֆիլմը (Դանիա):

«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերից «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակին արժանացավ «Երկուսով դաշնամուրի առջև» ֆիլմը (Ռուսաստան)։

«Լավագույն երկարամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում լավագույնները «Վենդի» (Գերմանիա) և «Կանչ» (Հայաստան) ֆիլմերն էին: «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» մրցանակին արժանացավ ռեժիսոր Վեռներ Ֆիդլերի «Հալիմ» ֆիլմը (Ավստրիա):

Իսկ «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» ճանաչվեցին «Սինբադ. յոթ փոթորկի ծովահենները» և «Իքբալ. մի անվախ երեխայի պատմություն» ֆիլմերը:

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակին արժանացավ 2016 թ. նկարահանված Մաքսիմ Կուլիկովի «Կոճակ» ֆիլմը:

«Պատիվ ունեմ» անվանակարգի ժյուրիի կազմում ՀՀ–ի և Արցախի զինծառայողներն էին: Նրանք «Լավագույն ֆիլմ» մրցանակը շնորհեցին ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմին: Մրցանակը ռեժիսորին հանձնեց Կոմանդոսը՝ գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Գերմանիայի առաջադրած «Վենդի» ֆիլմը հաղթող ճանաչելու համար: «Կանչ» ֆիլմի պրոդյուսեր Գուժ Թադևոսյանն իր շնորհակալությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին ու կարևորեց այն փաստը, որ փառատոնը լրացնում է այն բացը, որը կա մանկապատանեկան ֆիլմերի ոլորտում:

Միջոցառման վերջում Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն հանձնեց գլխավոր՝«Գրան Պրի» մրցանակը, որին արժանացավ «Երկուսով դաշնամուրի առջև» ֆիլմը։

Նշենք, որ փառատոնը կազմակերպել էր Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն էին ՀՀ–ում Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունները: Փառատոնի շրջանակներում բոլոր ցուցադրությունները կազմակերպվել էին բացառապես բարեգործական սկզբունքով: Այս տարի փառատոնի շրջանակներում շարունակվեց նաև «Դու մենակ չես... Միասին կհաղթենք» հատուկ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում փառատոնի հավատարիմ բարեկամ՝ ՌԴ «Ոսկե Օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին այցելեց «Արաբկիր» բժշկական համալիր և հանդիպում ունեցավ բուժում ստացող երեխաների հետ:

website by Sargssyan