ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

ԱԽՀ հանդիպում.Կամ փոթորիկ մի բաժակ ջրում

Վերջին երկու օրերի ընթացքում միջազգային լրահոսի ամենաքննարկվող թեմաներից մեկը Վիետնամում անցկացված Ասիական–Խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովն էր: Սակայն, այս միջոցառումը համաշխարհային մեդիային հետաքրքրել էր ոչ այնքան դրանում քննարկված կարևոր խնդիրների, որքան՝ Թրամփ–Պուտին կարճատև հանդիպման պատճառով:

Եթե հիշում եք՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը համաժողովից առաջ հայտարարել էր, որ երկու երկրների դիվանագետները քննարկում են ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահների պաշտոնական հանդիպման հնարավորությունները, ինչին Սպիտակ տունը շատ արագ էր արձագանքել՝ նշելով, որ նման հանդիպում չի կայանա Դոնալդ Թրամփի ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով: Միևնույն ժամանակ՝ երկու նախագահները ոչ պաշտոնական կարճատև զրույց ունեցան Վիետնամում և նույնիսկ համատեղ հայտարարությամբ հանդես եկան Սիրիայի առնչությամբ, ինչը լայն արձագանք ստացավ հատկապես ամերիկյան մամուլում:

Մասնավորապես CNN–ը հաղորդեց, թե նախագահ Թրամփը ռուսների ականջին նվագեց հենց այն երաժշտությունը, որին նրանք սպասում էին և անթույլատրելի ուղերձ հղեց ողջ աշխարհին առ այն, որ բացարձակապես հավատ չի ընծայում սեփական ԿՀՎ–ին և ընդհանրապես անվտանգության մարմիններին, որոնք պնդում են Ռուսաստանի՝ ԱՄՆ–ի ներքին գործերին միջամտելու և վերջին նախագահական ընտրությունների վրա ներազդելու փաստը:

Ի դեպ, ինքը՝ Թրամփը խնդրո առարկայի վերաբերյալ հետաքրքիր գրառումներ արեց թիվիթերյան իր միկրոբլոգում: «Հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը մասնակցում էր ԱԽՀ համաժողովին: Լավ քննարկում ունեցանք Սիրիայի հարցով: Հույս ունեմ, որ նրա և Չինաստանի օգնությամբ կկարողանանք լուծել Հյուսիսային Կորեայի վտանգավոր ճգնաժամը: Առաջընթաց կա…Ե՞րբ պիտի բոլոր ատելություն քարոզողներն ու հիմարները հասկանան, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը դրական է, ոչ թե բացասական: Նրանք քաղաքականություն են խաղում՝ ի վնաս մեր երկրի: Ես ուզում եմ լուծել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ահաբեկչության խնդիրները, և Ռուսաստանը կարող է մեծապես օգնել այդ հարցում»,– հայտարարել էր ԱՄՆ նախագահը, ինչը կրկնակի էր զայրացրել ամերիկյան մեդիայի այն հատվածին, որն արդեն համարյա երկու տարի հակաթրամփյան կոնկրետ քարոզչություն է տանում առաջ: Ըստ էության, մամուլը մեղադրեց Թրամփին այն բանում, որ վերջինս, ռուսների օգնությամբ, այնպիսի հանրային կարծիք ձևավորեց, իբր՝ երկու երկրներն իրականում որևէ խնդիր չունեն, իբր՝ և՛ Թրամփը, և՛ Պուտինը կամենում են ահռելի դրական ներդրում ունենալ համաշխարհային կարևորության հիմնահարցերի լուծման գործում, և դրան բացառապես ամերիկյան հիմարներն ու ատելություն քարոզողներն են խանգարում՝ ինչ–ինչ երևակայական մեղադրանքների տարափ տեղալով:

Եվրոպայում, սակայն, այս հանդիպման առնչությամբ բոլորովին այլ տեսակետ էր հնչում: Փորձագետներն այստեղ խոսում էին պուտինյան շահագրգռության, թրամփյան ակնհայտ արհամարհանքի, հին ФСБ–ականի՝ այս անգամ վատ թաքցված կատաղության, Լավրովի՝ հունից դուրս գալու և լրագրողների վրա գոռգոռալու, մի խոսքով՝ ռուսական ապտակի մասին: Ինչպես երևում է, չնայած Սիրիայի առնչությամբ համատեղ հայտարարությանը, որն իրականում հերթապահ մի բան էր՝ ահաբեկչությանը հաղթելու հարցում համատեղ ջանքեր գործադրելու վերաբերյալ, Մոսկվայում էլ է ճիշտ այսօրինակ տեսակետ ձևավորվել: Համենայն դեպս, նույն ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թրամփ–Պուտին հանդիպումը որակել է իբրև «չկայացած»՝ հավելելով, որ պատճառը «ամերիկացիների ոչ ճկունությունն էր»:

Ստացվում է՝ հերթական անգամ փոթորիկ է բարձրացվել մի բաժակ ջրում, և թե դեռ որքան է շարունակվելու այս հիստերիան, դժվար է ասել:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Past.am

website by Sargssyan