ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

ՊԵԿ-ի արձագանքն առևտրականներին. բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացվում են օրենքով վերապահված լիազորություններ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքված առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ: «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»,-«Արմենպրես»-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ազգային ժողովում քառօրյայի մեկնարկին առևտրականների հարցը բարձրացրել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք 1000 մարդու ստորագրությամբ  գրություն են ստացել տարբեր տոնավաճառների առևտրականներից, որոնք բողոքում են հարկային մարմինների աշխատանքից: «Ես այս հարցով դիմել եմ վարչապետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահից ստացել եմ գրություն հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության վերաբերյալ, սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրները չեն կարգավորվում»,-ասել է նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ևս անդրադարձել է հարցին ու նշել, որ ինքը ևս հանդիպել է հարկային մարմինների բողոքող առևտրականների հետ, ովքեր երկու շաբաթ առաջ հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Լսել է նրանց խնդիրներն ու փոխանցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: «Դրանից հետո պարոն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է բոլոր հարցերին, որ հնչեցրել էին մանր բիզնեսով զբաղվող առևտրականները: Ես կարծում եմ, որ եթե կա խնդիր, մենք պետք է քննարկենք այն: Դա իսկապես խնդիր է, սակայն ուռճացված, շոու դարձրած որևէ խնդրի քննարկումն անիմաստ է: Եթե կա խնդիր, պիտի քննարկենք, բայց շոու դարձնելն անթույլատրելի է»,- հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:

website by Sargssyan