Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այգեպանի բացակայությունը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր դրամներ, նոր քաղքենիություն ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Բացառիկ տեսանյութ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը Հայ բռնցքամարտիկները հերթական մենամարտը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի Viber-ի թաքնված հնարքները Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել Իրաքյան Քուրդիստանի վարչապետը կփորձի միավորել քաղաքական դաշտը Լրտեսական կրքեր ԱՄՆ–Ռուսաստան մեդիադաշտում Կասեցնել զորամաս ներխուժած հակառակորդի հարձակումը, ջախջախել նրան ու վերականգնել առաջնագիծը Անցած 1 օրում`11 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, 13 ՃՏՊ, արդյունքում` 1 զոհ, 26 վիրավոր Գյումրիում տեղադրում են գլխավոր տոնածառը. տոներին բյուջեից 7 միլիոն դրամ է հատկացվել Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Ավազակային հարձակում Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկայացրեց խոշորացված Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների նորընտիր ղեկավարներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այսօր խոշորացված Ճամբարակ եւ Շողակաթ համայնքներում ներկայացրեց նորընտիր ղեկավարներ Վազգեն Ադամյանին եւ Սուլիկո Շուշանյանին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպումներին մասնակցեցին խոշորացված համայնքների կազմերում միավորված նախկին համայնքների ղեկավարներ,աշխատակազմերի ներկայացուցիչներ, նորընտիր ավագանու անդամներ:

«Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ժողովուրդն արտահայտեց իր կամքը՝ կատարելով իր ընտրությունը, որի արդյունքները մենք ընդունում ենք ու շնորհավորում նորընտիր ղեկավար Վազգեն Ադամյանին՝ նրան ցանկանալով բեղմնավոր աշխատանքային գործունեություն, նորանոր հաջողություններ: Մենք մեր հնարավորության սահմաններում պետք է աջակցենք եւ սատարենք Վազգեն Ադամյանին, նորընտիր ավագանու անդամներին, որ Ճամբարակ համայնքը շարունակի քայլ առ քայլ զարգանալ ու առաջ ընթանալ, որ նորընտիր ղեկավարն ու ավագանին արդարացնեն ընտրողների տված քվեները»,-շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետը:Միաժամանակ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Ճամբարակի արդեն նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանին, Ճամբարակ համայնքի կազմ մտած Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Կալավան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Վահան նախկին համայնքների ղեկավարներին՝ ՏԻՄ համակարգի եւ համայնքների կառավարման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար, հույս հայտնելով, որ նոր պայմաններում նրանք իրենց ուժերն ու փորձն ի նպաստ կբերեն իրենց բնակավայրերի հետագա զարգացմանը:
Ճամբարակի նորընտիր համայնքապետ Վազգեն Ադամյանն իր հերթին հավաստիացրեց, որ պատրաստ է անդուլ աշխատանքով իր պարտքը վերադարձնել ժողովրդին:
«Շնորհակալ եմ ինձ տրված մեծ վստահության համար: Հիմա ես  ինձ ընտրած կամ չընտրած բոլոր քաղաքացիների ղեկավարն եմ ու բոլորին կոչ եմ ուղղում՝ միավորվել մեկ նպատակի ու գաղափարի շուրջ, մեր միասնական ջանքերն ուղղել մեր համայնքի զարգացմանը, բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Պատրաստ եմ աշխատել բոլորի հետ, ովքեր ի վիճակի են ու պատրաստ՝ արդարացնելու ընտրողների եւ մեր սպասելիքները: Արդեն ընտրությունների արդյունքներից հետո չպետք է լինի յուրային կամ հակառակորդ հասկացություն, ամեն ինչ լինելու է համերաշխության, փոխըմբռնման պայմաններում»,-ներկաներին վստահեցրեց Վազգեն Ադամյանը:
Կարեն Բոթոյանը շնորհավորեց նաեւ Շողակաթ համայնքի նորընտիր ղեկավար Սուլիկո Շուշանյանին եւ համայնքի ավագանու անդամներին:

«Սուլիկո Շուշանյանը ղեկավարման իր հարուստ փորձով, ներդրած ջանքերով քայլ առ քայլ առաջ է տարել նախկին Շորժա համայնքը: Համոզված եմ, որ այդ նույն փորձն ու ջանքերը նա կգործադրի Շողակաթի կազմ մտած մյուս նախկին համայնքներում, իսկ մենք մեր ուժերի ներածին չափով նրա ու նորընտիր ավագանու կողքին կլինենք բոլոր կարեւոր ձեռնարկներում»,-նշեց մարզպետը: Սուլիկո Շուշանյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ անհետեւանք չի թողնի ոչ մի հիմնախնդիր, ոչ մի հուզող հարց, որ կբարձրացվի տեղերից:«Մենք պետք է միասնական ջանքերով հասնենք նրան, որ մեր նորաստեղծ համայնքը ոչ միայն մարզում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունում դառնա ամենաօրինակելի խոշորացված համայնքը:Բոլոր բնակավայրերի մարդկանց, բոլոր ունակ ուժերի հետ աշխատելու ենք միայն համերաշխության ու փոխադարձ հարգանքի պայմաններում»,-հավաստիացրեց Սուլիկո Շուշանյանը:
Մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհակալական խոսքը Շողակաթ համայնքում Ծափաթաղ, Դրախտիկ, Ջիլ, Արդանիշ, Աղբերք նախկին համայքների ղեկավարներին փոխանցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան

website by Sargssyan