Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այգեպանի բացակայությունը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր դրամներ, նոր քաղքենիություն ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրը Ի վերջո ի՞նչ կորոշի Մոսկվան Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Բացառիկ տեսանյութ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը Հայ բռնցքամարտիկները հերթական մենամարտը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի Viber-ի թաքնված հնարքները Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել Իրաքյան Քուրդիստանի վարչապետը կփորձի միավորել քաղաքական դաշտը Լրտեսական կրքեր ԱՄՆ–Ռուսաստան մեդիադաշտում Կասեցնել զորամաս ներխուժած հակառակորդի հարձակումը, ջախջախել նրան ու վերականգնել առաջնագիծը Անցած 1 օրում`11 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, 13 ՃՏՊ, արդյունքում` 1 զոհ, 26 վիրավոր Գյումրիում տեղադրում են գլխավոր տոնածառը. տոներին բյուջեից 7 միլիոն դրամ է հատկացվել Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ

ՀԱԷԿ–ի առաջին տուրբոգեներատորը շուտով Հայաստանում կլինի

«ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան»,– կարդում ենք Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների կայքում։ Միաժամանակ ասվում է, որ հայտարարված մրցույթների արդյունքում լիազորված կազմակերպությունների հետ կնքվել է շուրջ 40 համաձայնագիր, որից 36–ի ֆինանսավորումն արդեն բացված է։ Գումարի շրջանակներում նախատեսվում է մի շարք կարևոր սարքավորումների մատակարարում, որոնք պետք է տեղադրվեն ատոմակայանում։

Սարքավորումներից արդեն իսկ ճանապարհին է առաջին տուրբոգեներատորը։ «Силовые машины» ընկերությունը Հայաստան է ուղարկել Հայկական ատոմակայանի համար նախատեսված տուրբոգեներատորներից առաջինը։ Մատակարարման փաթեթը ներառում է նաև օժանդակ, գործընթացի հսկման և շարժիչային համակարգեր։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից։

Սարքավորումը տեղ կհասցնեն ծովով մինչև Փոթիի նավահանգիստ, որտեղից արդեն այն օդային տրանսպորտով կտեղափոխվի ՀԱԷԿ–ի տարածք։

2016 թ. կնքված պայմանագրի համաձայն՝ դեկտեմբերին «Силовые машины» ընկերությունը պետք է պատրաստի և առաքի «Ռոսատոմի» կողմից արդիականացվող Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի համար նախատեսված երկու տուրբոգեներատոր՝ նվազագույնը 236 մՎտ հզորությամբ։ Աշխատանքների ծավալի մեջ են մտնում նաև սարքավորումների տեղադրումն ու վերահսկումը։

Նոր ագրեգատները կզբաղեցնեն հների տեղը՝ պատրաստված դեռևս 1970–ական թթ.։ Դրանք կփոխարինվեն օժանդակ համակարգերի հետ միասին, ինչն իրենից ներկայացնում է ծրագրի համար իրականացվող աշխատանքների առանձնահատկություններից մեկը։

Սարքավորումների շահագործումը նախատեսվում է 2018–2019 թթ.։
Նշենք, որ ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

 

website by Sargssyan