ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Հայկական կողմը եւս մեկ անգամ ցույց է տալու սահմանին լարվածության նվազեցմանն ուղղված իր պատրաստակամությունը. քաղաքագետ

Ադրբեջանական կողմը պետք է  ներկայացնի  իրական պատրաստակամություն՝ հետեւելու նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում կատարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար ադրբեջանական կողմը եւս պետք է քաղաքական կամք դրսեւորի:

«Կարծում եմ, համանախագահների հետ առաջիկա հանդիպմանը եւս մեկ անգամ շեշտվելու է այն հանգամանքը, որ նախագահների հանդիպումից հետո ի հայտ է եկել այն ընկալումը, թե անհրաժեշտ է նվազեցնել լարվածության աստիճանը, սակայն դա պետք է անել ոչ միայն խոսքերով, այլեւ կոնկրետ գործողություններով: Հայկական կողմը եւս մեկ անգամ ցույց կտա իր ողջ պատրաստակամությունը՝ գնալ դեպի իրավիճակի լարվածության նվազեցում եւ հետեւել այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել նախկինում: Խոսքը հետաքննական մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացմանը հատկապես շփման գծում»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովի կանխատեսմամբ՝ հնարավոր է, որ առաջիկայում հայկական կողմը փոխանցի իր դիրքորոշումը, որն իր մեջ կպարունակի Արցախին բանակցային գործընթացի մեջ ներգրավելու հարցը:

Քաղաքագետը,  որպես ընթացիկ տարվա  դրական գործոն, դիտարկեց, թերեւս, այն, որ սահմանային լարվածությունը չհասավ այն աստիճանի, որ կրկնվեին նախորդ տարվա դեպքերը:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

website by Sargssyan