Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այգեպանի բացակայությունը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր դրամներ, նոր քաղքենիություն ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրը Ի վերջո ի՞նչ կորոշի Մոսկվան Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Բացառիկ տեսանյութ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը Հայ բռնցքամարտիկները հերթական մենամարտը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի Viber-ի թաքնված հնարքները Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել Իրաքյան Քուրդիստանի վարչապետը կփորձի միավորել քաղաքական դաշտը Լրտեսական կրքեր ԱՄՆ–Ռուսաստան մեդիադաշտում Կասեցնել զորամաս ներխուժած հակառակորդի հարձակումը, ջախջախել նրան ու վերականգնել առաջնագիծը Անցած 1 օրում`11 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, 13 ՃՏՊ, արդյունքում` 1 զոհ, 26 վիրավոր Գյումրիում տեղադրում են գլխավոր տոնածառը. տոներին բյուջեից 7 միլիոն դրամ է հատկացվել Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ

Երկրի խնդիրների մասին մեկ ամիս խոսելով ու հետո «սկելով» ընդդիմադիր չեն դառնում

Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվելուց հետո առավել անարժանահավատ է թվում իշխանությունների այն թեզը, թե նոր Սահմանադրությունը պետք է նպաստեր երկրում բազմակուսակցական համակարգի ձևավորմանը: Ու թեև մի քանի ամիս է անցել վերջին համապետական ընտրություններից, բայց այսօր արդեն տեսանելի են այն ջանքերը, որոնք գործադրվեցին երկրում իբրև թե բազմակուսակցական համակարգ ձևավորելու համար: Փաստացի, այսօր գնալով ավելի է մեծանում միակուսակցական համակարգի ձևավորման հիմքերն, ինչպես նախկին ԽՍՀՄ–ի տարիներին էր:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ դրա պատճառն այն է, որ քաղաքական կուսակցությունները վաղուց վերածվել են էլիտար ակումբների: Նրանք ավելի շատ գերադասում են գործունեության իմիտացիա ցուցադրել, քան խորքային աշխատանք իրականացնել բնակչության հետ: Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինչ չափով իշխանական կուսակցություններն են կորցրել կապը հասարակության հետ, նույն չափով էլ ընդդիմությունն է հեռացել ժողովրդից: Բայց, ի տարբերություն ընդդիմադիրների, իշխող կուսակցությունն ունի ռեսուրս, ուստի եթե ոչ իր ներկայացրած ծրագրերով, ապա այլ եղանակներով՝ ընտրակաշառքով, կարողանում է պահպանել իր դիրքերը և երբեք էլ չի թողնելու, որ այլ կուսակցություններ նույնպես կայանան: Ցավոք, ընդդիմությունը եղել և մնում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» մոդելի կողմնակիցը:

«Երբ սահմանադրական փոփոխություններ էին պլանավորվում, ընդդիմությունը հրաժարվեց բովանդակային քննարկումների մեջ մտնել իշխանությունների հետ: Այդ ժամանակ իշխանությունները նույնպես սկսեցին մանիպուլյացիա անել, թե փոփոխություններից հետո ընդդիմությունը նույնպես ինչ–որ բան ստանալու շանս ունի, բայց իրականում ընդդիմությունը ոչ միայն կորցրեց իր շանսը, այլ՝ թույլ տվեց, որ դրա պատճառով գործող մոդելը չփոխվի: Եվ մենք այսօր կրկին ունենք «հաղթողը ստանում է ամեն ինչ» վիճակը, և ընդդիմությունը կրկին մնաց այդ մոդելի կողմնակիցը: Ցավալի է, բայց ընդդիմությունը երբեք չկարևորեց անգամ փոքր հաղթանակներով առաջ շարժվելու հանգամանքը և չկարողացավ դառնալ պայքարի այլ ճակատներում իշխանությանը պարտության մատնող քաղաքական ուժ»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմության սխալներից մեկն էլ այն է, որ բավականին մեծացրել է իր ախորժակը, քանի որ միայն ու միայն պատկերացնում է, որ որևէ համապետական ընտրության ժամանակ պետք է ստանա ամբողջը: Բայց, ինչպես արդեն երկար տարիներ տեսնում ենք, ընտրություններին հաջորդում են հիասթափությունները:

«Այսինքն, ընդդիմությունն ավելի ճկուն ռազմավարություն չի կարողանում որդեգրել և գերադասում է «Ազատության» հրապարակը կամ փողոցային պայքարը, ինչը մշտապես շատ տխուր ավարտ է ունենում: Եվ այսօր, երբ շփվում ես սովորական մարդկանց հետ, նրանք հերթով սկսում են թվարկել բոլոր այն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների անունները՝ սկսած Արտաշես Գեղամյանից, վերջացրած մյուսներով, որոնց շնորհիվ արժեզրկվեցին շատ բաներ: Արդյունքում ընդդիմությունը ոչ միայն չկարողացավ ստանալ ամբողջը, ինչը մշտապես խոստանում էր ընտրություններից առաջ, այլ չփորձեց նաև պայքարի այլ հարթակներ ձևավորել»,– ասաց քաղաքագետը:

Այս իմաստով, վերջին տարիները բավականին խորհրդանշական են եղել, համոզված է Ս. Սաֆարյանը, քանի որ հանրությանը հուզող շատ խնդիրների շուրջ ավելի շուտ քաղաքացիական նախաձեռնություններ են ձևավորվել, որոնք վերածվել են քաղաքացիական շարժումների: Ցանկացած այլ երկրում այդ շարժումներն առաջնորդողը ոչ թե այս կամ այն անհատը պետք է լիներ, այլ որևէ ընդդիմադիր կուսակցություն, բայց մեզ մոտ այդպես չեղավ, ինչն էլ լակմուսի թղթի նման ցույց տվեց, որ ընդդիմությունը հասարակության մեջ որևէ դերակատարում չունի:

«Քանի դեռ ընդդիմության ախորժակը միայն ամբողջը և միանգամից ստանալն է, ապա ոչինչ էլ չի ստացվի: Իշխանությունն այնքան ռեսուրս ունի, որ ոչ միայն թույլ չի տա, որ ընդդիմությունն ամբողջը ստանա, այլև՝ միանգամից: Եվ այդ է պատճառը, որ բոլոր ստրատեգիաները, լինի 2008, 2013 թվականների նախագահական ընտրությունները, բոլորն էլ տխուր ավարտ ունեցան»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքագետի համոզմամբ, երբ հասարակությունը որևէ տրամաբանություն չի տեսնում ընդդիմադիր քաղաքական ուժերի վարքագծի մեջ, սկսում է հիասթափվել: Առավել ևս, երբ այդպես էլ հասկանալի չի դառնում, թե օրինակ ինչու իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը պետք է հանկարծ ակտիվանան, խոսեն երկիրը կործանումից փրկելու մասին, բայց ընտրությունների ժամանակ պարտվելուց հետո ուղղակի անհետանան քաղաքական թատերաբեմից:

«Հասարակությունն ինքն էլ է ազնվության պակաս տեսնում ընդդիմության վարքագծում, քանի որ հասկանում է, որ չի կարող ընդդիմադիր քաղաքական ուժը երկրի խնդիրների մասին խոսել ընդամենը մեկ ամիս ու հետո անհետանալ»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan