ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա ներդրումը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային այլ խնդիրների։ Դասախոսության ավարտին ներկաները հարցեր են ուղղել նախարար Սարգսյանին։ 

Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։ 

Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է հայկական բանակի սպառազինմանը, մարտական դիրքերում ընթացող ինժեներական և տեխիկական հագեցման աշխատանքներին, ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերին, սահմանային իրադրությանը, ապրիլյան պատերազմից հետո արված հետևություններին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու կարգավորման հեռանկարներին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։ 

Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Պաշտպանության նախարարը, մասնավորապես, խոսել է բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմարդյունաբերության զարգացման, ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և մի շարք այլ խնդիրների մասին։ Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։ Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին, վստահեցնելով, որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։ 

Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է։ Պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

website by Sargssyan