ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Լիբերալ շուկայական հարաբերությունները՝ տոտալիտար քաղաքական համակարգի պայմաններում

Past.am-ը տեղեկացնում է.Իրականում կարագի շուկայում այսքան մեծ լարվածություն չէր լինի, եթե երկիրը նորմալ պլանային համակարգ ունենար: Փորձը ցույց է տվել, որ մեր «բիզնեսմենների» մոտ առնել–ծախելն ավելի լավ է ստացվում, քան այս կամ այն ոլորտը զարգացնելը: Սա անշուշտ նպաստավոր պայմաններ է ստեղծում դրսից ներկրողների համար: Եվ այս պայմաններում, օրինակ՝ կարագի ներկրմամբ զբաղվող ընկերությունները կարողանում են ցանկացած գին կրակել, լավ իմանալով, որ միևնույն է, այն շաքարավազի նման արագ սպառվող սննդամթերք է, որի պահանջարկը միշտ կա:

Կարճ ասած՝ ցանկացած ոլորտի դեգրադացում սկզբում նպաստավոր պայմաններ է ստեղծում առևտրականների համար, հետո իրենց «հացը» չկտրվելու համար նրանք միասին սկսում են դեմպինգով ճնշել նույն ոլորտը զարգացնող տնտեսվարողներին ու օգնում, որ այն ոչ թե զարգանա, այլ՝ օրօրոցում խեղդվի:

Եվ այս ամենին, խուլ ու համրի նման հետևում են պետական պատկան կառույցները: Նրանք իրենց պարտքն են համարում այսպես ասած՝ ոլորտի զարգացմանը նպաստող քաղաքականություն մշակել: Ու երբ հասարակության հորդորով քնած տեղից մի կերպ արթնանում են, տեսնում են, գնացքը վաղուց գնացել է, իրենք էլ մնացել են «բորտին» կանգնած:

Եվ սա կոչվում է «շուկայական հարաբերություններ» ու այս ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու գյուղմթերք արտադրողները չեն կարողանում ներկրվող ապրանքատեսակների թանկացումից օգտվելով սեփական, տեղական, անարատ ապրանքը շուկա հանել ու շուկան կարագավորողի դերը ստանձնել: Անշուշտ դժվար է պատկերացնել, որ այս սցենարը որևէ մի ֆերմերի մտքով մինչ օրս չի անցել, բայց պարզ է, չէ՞, թե ներկրող–արտադրող անհավասար պայքարում ով կհաղթի, եթե պետությունն իր ողջ հմայքով չկանգնի մթերք արտադրողի կողքին:

100%–անոց լիբերալ ազատական տնտեսություն կառուցելու ճանապարհին, բոլոր երկրներն էլ հավասարակշռություն պահպանելու համար օգտվում են զսպումների տարբեր մեխանիզմներից և ամեն ինչ անում են, որ սեփական երկրի տնտեսությունը զարգանա: Բայց հարց է ծագում՝ մեր իշխանությունները չեն ուզո՞ւմ, թե չեն կարողանում միջոցներ ձեռնարկել, որ Հայաստանում, որտեղ այս կամ այն սննդամթերքի ներքին սպառման պահանջարկն այնքան մեծ էլ չէ, օգնեն, որ տեղական արտադրողը դառնա ներքին շուկայում գին թելադրողը: Թե՞ իշխանություններին էլ է հարմար, որ դրսերի բորսաներից եկող բացասական ազդակներն արագ Հայաստան հասնեն միայն թանկացումների ժամանակ ու երկար մնան:

Ի դեպ, հետաքրքրի է իմանալ, թե պետական պատկան կառույցներն ընդհանրապես ուսումնասիրություն կատարե՞լ են, թե ինչպես է պատահում, երբ նույն ապրանքի բորսայական գնի նվազման ժամանակ մեզ մոտ գները երկար մնում են նույնը, քանի որ մեր ներկրողները չգիտես ինչու միշտ այնքան ճկուն են լինում, որ ապրանքի ամենաբարձր գնի ժամանակ են միայն կարողանում մի 10 տարվա ֆյուչերսային պայմանագրեր կնքել: Սրանք հարցեր են, որ արդեն տարիներ է մնում են անպատասխան:

Հիմա հարց՝ սա է՞ մեր լիբերալ ազատական տնտեսության փիլիսոփայությունը, թե՝ փիլիսոփայական այլ տեսություններ էլ, կան, որոնց մասին մարդիկ դեռևս չգիտեն:

 

website by Sargssyan