ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Հակոբ Սանասարյան. «Սևանա լճի մակարդակն ընդհանրապես չեն բարձրացնում»

Սևանա լճի մակարդակը նվազում է: Ըստ ԱԻՆ Հայպեդհիդրոմետ ծառայության՝ նոյեմբերի 13–ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900 47 մետր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1900 52–ի փոխարեն:

Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայի և նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով լճի մակարդակը չի բարձրանում: Ամբիոններից, սակայն, խոսվում է, որ քայլեր է ձեռնարկվում Սևանի ջրային պաշարներն ավելացնելու ուղղությամբ: Բնապահպանը հակառակ կարծիքին է:

«Իրենց հայտարարության հակառակն են անում: Գիտակցաբար, ծրագրված լճի մակարդակը չեն ուզում բարձրացնել: Ջուրը բաց են թողնում: Ժամանակին կարող էին Կեչուտից ջուր տեղափոխել, բայց չեն արել: Կարող եմ ասել, որ իրենք ստախոս են և մարդկանց հետ խաղ են անում: Բոլորը Սևանով տարված են և ասում են, ինչպես նշված է մակարդակը կբարձրացնենք: Սևանի մակարդակն ընդհանրապես չեն բարձրացնում»,– շեշտեց Հակոբ Սանասարյանը:

Բնապահպանը նշեց, որ Համաշխարհային բանկն իր հերթին չի ուզում, որ Սևանի մակարդակը բարձրանա:

«Ունի մի ծրագիր, որը կոչվում է էկոլոգիական հավասարակշռության պահպանման և վերականգնման ծրագիր: Այդտեղ Սևանա լճի մասին ամեն ինչ գրված է: Եվ սրանք սրբորեն կատարում են այդ ծրագիրը: Ասվում է, որ լճի մակարդակի բարձրացումը Հայաստանի տնտեսության համար շատ վտանգավոր է: Պետք է մակարդակի բարձրացումը կատարեն 47 տարվա ընթացքում»,– մեջբերեց նա:

Բացի սա, բնապահպանի աչքից չի վրիպում լճի շրջակայքի կառուցապատումը:

«Սևանի ափին, փաստորեն, քաղաք են կառուցել՝ լրիվ ասֆալտապատ, դղյակներ են կառուցել: Իրենք դղյակներ են կառուցում այն տարածքում, որտեղ պետք է ջուր լինի և մարդկանց ասում են, որ մենք լճի մակարդակի բարձրացման ծրագիր ունենք»,– ասաց Սանասարյանը:

Մի քանի տարի առաջ Կանաչների միության նախագահը Սևանա լճի մակարդակի ամենօրյա ցուցանիշներն էր գրի առնում և մոնիթորինգ կատարում: Ջրի կորուստների մասին բարձրաձայնում էր պատկան կառույցներին: Դրանից, սակայն, Սևանի փրկության հարցը չկարգավորվեց: Հիմա էլ համոզված է՝ ջրի ավելացում չի լինի, այսօրվա մակարդակը կպահպանվի:

«Անընդհատ ստախոսությամբ ջուր կվերցնեն: Ոռոգման նպատակով ամեն տարի ջուր են վերցրել, հետո այդ ծավալները սկսեցին պակասեցնել: Բացի սա, իրենք պետականորեն ջուրը գողանում են: Ժողովրդից գաղտնի իրենց նպատակների համար ջուր են բաց թողնում»,– ասաց նա:

Իսկ ինչպե՞ ս է գնահատում կառավարության՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և վերականգնման ուղղությամբ տարվող ծրագիրը, նա արձագանքեց. «Կառավարությունն ընդհանրապես ժողովրդից, ազգից կտրված է: Դա ուռած, փքված մի համակարգ է: Չկա կառավարությունը, իսկ նախարարությունները ֆունկցիոնալ առումով չեն գործում, դրանք նախագահի ճիպոտի կարգադրությանն են սպասում»:

Հիշեցնենք՝ կառավարության առաջարկով այս և առաջիկա տարիների համար Սևանա լճից տարեկան ջրառը նախկին 170 միլիոն խմ–ի փոխարեն, ԱԺ–ի համաձայնությամբ, սահմանվել է 270 միլիոն խմ։

Իսկ սեպտեմբերի 15–ի դրությամբ Սևանա լճից ջրի բացթողումը դադարեցվել է:

 

 

website by Sargssyan