ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Սերժ Սարգսյանի երկակի ծուղակը

Համակարգը հերթական անգամ պիտի որոշի իր լիդերին: Բարդություններից խուսափելու համար, այլևս հասարակությունը վարչապետին չի ընտրելու, վարչապետին ընտրելու է վերնախավը (ոչ միայն ՀՀԿ-ն): Առաջին հայացքից կա երկու թեկնածու ՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան: Ասել, որ Կարապետյանը նույնքան կոմպրոմիսային թեկնածու է, ինչքան Սերժ Սարգսյանը, սխալ կլինի: Միակ հիմանական սուբյեկտը, որի հետ Կարապետյանի մոտ ստացվում է ՝ քիչ թե շատ Ռուսաստան է, այն էլ վերապահումներով: Սեփական օլիգարխիա ստեղծել չստացվեց: Կարապետյանի միակ առավելությունը հանրային վարկանիշն է, որը սակայն, համակարգի ներսում հարցերը լուծելու դեպքում որևէ արժեք չունի, այն չի համարվում լեգիտիմ խաղաթուղթ: Ընդդիմադիրները ՝ Փաշինյանի թամադայությամբ հենց սա են ակնարկում վարչապետին ՝ դուրս բերել հակադրությունը կուլիսներից, որտեղ արդեն այդ վարկանիշը կարելի կլինի դարձնել հաղթաթուղթ: Կարապետյանը դրան չի գնում, ավելին, նա փորձում է մանևրել ու ամեն դեպքում շարունակում է հակադրությունը:

Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, բնույթով կոմֆորմիստ լինելով, ցնցումներից ու հրապարակային քննարկումներից խուսափելով որոշում է հարցը պահել ներքին որոշումների տիրույթում և առաջ է բերում Վիգեն Սարգսյան-Կարեն Կարապետյան հակադրությունը:

Արդյունքում, Սամվել և Կարեն Կարապետյանները, հասկանալով, որ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր է գոնե պայմանավորվել, իսկ Վիգեն Սարգսյանի դեպքում ցնցումներ են սպասվելու, ցանց է նետում Սերժ Սարգսյանի վարչապետության մասին իրենց կարծիքը. Կարապետյանները համաձայն են: Երկրորդ քայլով, ուսանողների հետ հանդիպմանը Կարապետյանը ցույց է տալիս, որ նույնիսկ ինքն է կոմպրոսիային և առաջարկում է ուսանողներին ձևական մասնակցություն ունենալ կառավարության որոշումների կայացմանը: Շեշտում է, որ ինքը լավ «պերեգավորշիկ» է: Վիգեն Սարգսյանը ընդհակառակ ՝ շեշտում է, որ եթե ինչ-որ մեկը մտածում է չծառայել, ապա նա խոսելու ու համոզելու բան չունի: Սրան զուգահեռ, էնտուզիաստների մի խմբակ սկսում է խոսել այն մասին, որ վարչապետ պիտի դառնա հենց Վիգեն Սարգսյանը, ոչ թե Սերժ Սարգսյանը: Զուգահեռ ԵԼՔ-ը ՝ ուսանողների հետ միասին Վիգեն Սարգսյանի օրինագիծը ենթարկում է հանրային ռմբակոծության:


Եզրակացություն: Վիգեն Սարգսյանը տեսական շանսեր ունի լինել վարչապետ, բայց պայմանով, որ Սերժ Սարգսյանը պիտի շարունակի ղեկավարել: Իրականում սակայն, ոչ ֆորմալ, ոչ առավել ևս դե յուրե Վիգե Սարգսյանի վարչապետույունը ձեռք չի տալիս հիմնական խաղացողներից ոչ մեկին: Սերժ Սարգսյանը սա շատ լավ գիտի: Վիգեն սարգյանի բենեֆիսն ու դրան հետևած հանրային պախարակումը գալիս են ստեղծելու մի իրավիճակ, որտեղ վերնախավի բոլոր սուբյեկտները, այդ թվում ամբիցիոզ Կարեն Կարապետյանը պատրաստ են ընտրել չարյաց փոքրագույնի սկզբունքով ՝ Սերժ Սարգսյանին, որի հետ ամեն դեպքում կարելի է պայմանավորվել:

 

Արտակ Ասլանյա

website by Sargssyan