ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Սերժ Սարգսյանը սպասում է կուլմինացիային

Վիգեն Սարգսյանի կողմից զինապարտության օրենքում փոփոխությունների նախաձեռնությունը, դրան հաջորդած դասադուլներն ու հանրային քննարկումները հանգեցրեցին այն մտքին, որ Սերժ Սարգսյանի պլաններում հնարավոր է Վիգեն Սարգսյան անունը գրված է ապագա վարչապետ սյունակի դիմաց: Սրան հաջորդեց Կարեն Կարապետյանի պատասխանը, երբ նա ուսանողների հետ հանդիպման ընթացքում անզիջում Վիգեն Սարգսյանի ֆոնին կոմպրոմիսի առաջարկ արեց ուսանողներին: Չնայած այդ առաջարկը մերժվեց, բայց Կարապետյանը ցույց տվեց, որ ի տարբերություն Վիգեն Սարգսյանի նա կոմպրոմիսների գնալ կարող է,«պերեգավորշիկ»լինել կարող է: 

Այն, որ երկրոր ընթերցումից առաջ ԱԺ համապատասխան հանձնաժողովը հազիվ քվորում ապահովեց, ցույց տվեց նաև քաղաքական մյուս ուժերի, այդ թվում իշխանության վերաբերմունքը Վիգեն Սարգսյանին: Սարգսյանի առաջ բերած օրինագծին հրապարակավ ու կուլիսներում բացասական անդրադարձան նաև հանրապետականի ավագ սերնդի ներկայացուցիչները:

Իսկ Կարեն Կարապետյանի թիմը ՝ անհանգստացած Վիգեն Սարգսյանի վարչապետական հեռանկարով դաշտ նետեց այն թեզը, որ Սամվել և Կարեն Կարապետյանին ձեռք է տալիս Սերժ Սարգսյանի վարչապետ լինելը: Վարչապետն էլ իր հերթին նշեց, որ անվտանգության հարցերով Սերժ Սարգսյանի դերակատարումը շատ մեծ է:

Այսպիսով ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը համակարգին առաջարկում է երկու սցենար: Առաջին սցենարով առաջին համարը մնում է ինքը ու որպես բոլոր թևերի միջև կոմպրոմիսի գործառույթ իրականացնող բոլորը գոհ են մնում: Երկրորդ սցենար ՝ առաջին համար դառնում է Վիգեն Սարգսյանը ու առաջացնում ներհամակարգային դժգոհություն թե ՀՀԿ ավագ, թե կրտսեր սերունդներում, թե մյուս քաղաքական ուժերի դեպքում, թե Կարեն Կարապետյանի համար:

Սերժ Սարգսյանը իր և Կարեն Կարապետյանի հակասությունը տեղափոխում է Վիգեն Սարգսյան-Կարեն Կարապետյանի հակամարտության դաշտ, այնուհետ որպես կոմպրոմիս առաջարկում ինքն իրեն ՝ որպես փաստացի միակ մարդու, ում ներիշխանական բոլոր սուբյեկտները պատրաստ են ընդունել:

 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan