Սեխի ճանճի առասպելը ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԱԿԸ
Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին Ամուսնուցդ բողոքելուց առաջ հիշի՛ր սա...Սա պետք է կարդան բոլորը. Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ 360 միլիոն դրամ գյուղնախարարությանը 6 միլիոն լիտր դիզվառելիք գնելու համար Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ-ին «ֆաստ ֆուդով» կերակրել Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար) Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ավազակները սկսել է թիրախավորել զբոսաշրջիկներին Փաստաբան. «Արդարադատություն չիրականացնելու պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Սեխի ճանճի առասպելը Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․Մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Փետրվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 67 երեխա

ԵՄ–Հայաստան համաձայնագիր. կթուլանա՞ ռուսական ազդեցությունը մեր երկրի վրա

Past.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյան ի հետ.

 

– Պարոն Բադալյան, եթե ստորագրվի Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը, այն մեր երկրի ինքնիշխանության դիվերսիֆիկացիայի առումով արդյունք կտա՞:

– Դա կախված կլինի նրանից, թե համաձայնագրի դրույթներն ինչպե՞ս կկիրառվեն ՀՀ տարածքում ՀՀ իշխանությունների կողմից: Եթե Եվրամիության կողմից լինի իրական ուշադրություն այդ համաձայնագրի բոլոր կետերի կիրառման վերաբերյալ, և ՀՀ իշխանություններն էլ դրանք իրականություն դարձնեն, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ կոմպլիմենտարիզմի սկզբունքների վերականգնմանը: Կամ որ նույնն է՝ բազմավեկտորության վերականգնմանը:

Որովհետև համաձայնագրի մեջ կան բազմաթիվ կետեր, որոնք նպաստում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Իսկ ժողովրդավարական քաղաքական համակարգը ստիպում է, որպեսզի տնտեսությունը ևս դառնա ժողովրդավարական:

Ժողովրդավարական տնտեսությունն էլ ձգտում է ժողովրդավարական տնտեսության կամ նմանատիպ տնտեսական համակարգերի: Մեր դեպքում արդեն՝ դեպի Եվրամիություն, ԱՄՆ, Կանադա և այլն: Սա էլ, բնականաբար, ազդում է արտաքին քաղաքականության վրա, քանզի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:

Այնպես որ, եթե ՀՀ իշխանությունները համաձայնագրի կետերը հարյուր տոկոսով կյանքի կոչեն, ապա, այո՛, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բազմաուղղվածությունը վերականգնվելու է:

– Իսկ մեր իշխանությունները շահագրգռված կլինե՞ն, որպեսզի բոլոր կետերն իրականություն դարձնեն:

– Ոչ: Եթե համաձայնագրի բոլոր կետերն իրականացնեն, դա կվտանգի իրենց իշխանությանը: Որովհետև իրենց իշխանությունը հենված է ոչ ժողովրդավարական սկզբունքների վրա: Մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ գումարներ են բաժանում և այդ ճանապարհով գալիս են իշխանության:

Իսկ գումարներ բաժանում են նրանք, ովքեր ունեն տնտեսական մենաշնորհներ կամ նրանք, ովքեր, լինելով պետական պաշտոնյաներ, նաև զբաղվում են բիզնեսով: Այսինքն՝ տնտեսության այն հատվածն է այս իշխանության հիմքը, որը դեմ է նույն այդ տնտեսության մեջ ժողովրդավարական սկզբունքների ներդրմանը: Իսկ քանի որ իշխանությունն էլ այդ տնտեսությունից է սերվել, ապա ընդհանրապես շահագրգռված չի լինի, որպեսզի համաձայնագրի կետերն ամբողջությամբ իրականացվեն: Պարզապես կանեն շղարշային իրականացում, այն է՝ ցույց կտան, որ օրենքներ են ընդունում, փոփոխություններ են կատարում, բայց այդպես էլ մինչև վերջ չեն գնա:

Եվ այս հարցում է կարևորվում Եվրամիության դիրքորոշումը. նա կբավարարվի՞ մեր իշխանության շղարշային գործողություններով, թե խստորեն կմոտենա համաձայնագրի դրույթների իրականացմանը:

– Եթե այդպես է, ապա մեծ հաշվով մեր իշխանությունների ինչի՞ն էր պետք այս համաձայնագիրը:

– Քաղաքական էժանագին փիառը միշտ շատ մեծ տեղ է զբաղեցնում ՀՀ իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Եվ այս համաձայնագիրը ևս, ամենայն հավանականությամբ, կփորձեն որպես փիառ օգտագործել: Թե՝ մենք «և…, և…»–ի կողմնակիցներ ենք, մենք միայն ԵՏՄ–ից կախված չենք, նաև հարաբերություններ ենք զարգացնում այլ համակարգերի հետ և այլն, և այլն:

Ի՞նչ է՝ գործող նախագահը չի՞ ցանկանա փիառ անել այս համաձայնագրի միջոցով՝ գնալ Եվրամիության երկրներ, նստել նրանց ղեկավարների հետ ընդհանուր սեղանի շուրջ, ցույց տալ, որ ինքը ծանրակշիռ քաղաքական գործիչ է…

Ընդհանրապես փիառը բոլոր երկրների, և հատկապես Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, բավականին կարևոր տեղ է զբաղեցնում՝ փոխարինելով անհրաժեշտ հիմնական աշխատանքներին:

– Եթե ստորագրվի այս համաձայնագիրը, ապա Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը ինչ–որ չափով կարո՞ղ է նվազել:

– Կրկին կախված է կիրառման չափից: Եթե համաձայնագիրն ամբողջովին կիրառվի, ապա, այո՛, Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրի վրա սահմանափակվելու է: Նաև սահմանափակվելու է Հայաստանի ներքին կյանքի վրա եղած ռուսական ազդեցությունը:

Եվ այստեղ կա մի էական հանգամանք. բանն այն է, որ Ռուսաստանը հայ հասարակության մեջ ռուսամետ զանգված չունի:

Իհարկե, արևմտամետ զանգվածը կազմակերպված չէ: Բայց արևմտամետ գաղափարները հիմնականում տարածված են երիտասարդների շրջանում և դրանք բավականին ամուր հիմքեր ունեն նրանց աշխարհայացքում: Եվ եթե պայմանագիրն իրականություն դառնա, ապա արևմտամետ այս զանգվածն իր ձեռքին նաև գործիքներ կունենա, որպեսզի ինքնակազմակերպվի և պաշտպանի սեփական շահերը: Այդ ճանապարհով նաև կուժեղանան Հայաստան–արևմուտք հարաբերությունները:

Այս ամենը հրաշալի հասկանում են Ռուսաստանում, և դա է պատճառը, որ այդքան էլ ոգևորված չեն մեր երկրի կողմից տվյալ համաձայնագրի կնքմամբ: Որովհետև գիտեն, որ արևմտամետ այդ զանգվածն է կամաց–կամաց դառնալու դոմինանտ Հայաստանի պետական, քաղաքական և տնտեսական համակարգերում: Եվ աստիճանաբար Հայաստանը էլ ավելի են թեքելու դեպի արևմուտք:

Գոհար Սարդարյան

website by Sargssyan