Ի վերջո ի՞նչ կորոշի Մոսկվան ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այգեպանի բացակայությունը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր դրամներ, նոր քաղքենիություն ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրը Ի վերջո ի՞նչ կորոշի Մոսկվան Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Բացառիկ տեսանյութ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը Հայ բռնցքամարտիկները հերթական մենամարտը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի Viber-ի թաքնված հնարքները Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել Իրաքյան Քուրդիստանի վարչապետը կփորձի միավորել քաղաքական դաշտը Լրտեսական կրքեր ԱՄՆ–Ռուսաստան մեդիադաշտում Կասեցնել զորամաս ներխուժած հակառակորդի հարձակումը, ջախջախել նրան ու վերականգնել առաջնագիծը Անցած 1 օրում`11 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, 13 ՃՏՊ, արդյունքում` 1 զոհ, 26 վիրավոր Գյումրիում տեղադրում են գլխավոր տոնածառը. տոներին բյուջեից 7 միլիոն դրամ է հատկացվել Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ

Ի՞նչ նպատակ է հետապնդում «Առինջ Մոլում» իրականացվող հարկային տեռորը

Shavarsh Bznunyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն տևական ժամանակ է Առինջ մոլում տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ Այս խնդիրը այսօր այնքան աղմուկ է առաջացրել, որ արդեն հայտնվել է նույնիսկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ առևտրականները դուրս են եկել մոլի սահմաններից և բողոքի ակցիաներով հանդես եկել պետական առաջնային հաստատությունների առաջ։ Իսկ պատճառը այն է, որ ՊԵԿ-ը արդեն տևական ժամանակ խաթարում է մոլի բնականոն աշխատանքը՝ իր անպատեհ այցելություններով ու իբր իրականացվող ստուգումներով ահաբեկելով մոլի աշխատակիցներին և նույնիսկ հաճախորդներին։ 
Եթե լրատվամիջոցնրի և բողոքի ակցիաների հարցում արդյունքներ արդեն կան, քանի որ հետզհետե ավելի շատ լրատվամիջոցներ են անդրադառնում այս ամոթալի իրավիճակին, իսկ առրևտրականների բողոքի ակցիաներին արդեն արձագանքել են մի շարք պատգամավորներ, որոնք պատրաստակամություն են հայտնել խնդիրը բարձրաձայնել ԱԺ-ում, ապա ՊԵԿ-ի դեպքում որևէ փոփոխություն չկա։ ՊԵԿ-ը շարունակում է նույն գործելաոճը։ Երեկ Առինջ Մոլում ներկա է եղել հեռուստաընկերություններից մեկը, և հենց նկարահանման ժամանակ կրկին նկատվել են ՊԵԿ-ի աշխատակիցներ, որոնք խուսափել են հարցերին պատասխանել, չեն նշել, թե ինչու են այդտեղ։ Նրանց խուսափողական դիրքորոշումը այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ նրանց ամեն օր «ուղարկում են» այնտեղ՝ ուղղակի տեղում լինելու, իրենց ներկայությամբ ավելորդ լարվածություն առաջացնելու, առևտրականներին տուգանքներով ահաբեկելու և միայն իրենց հայտնի այլ նպատակների համար։ Սա հարկե սովորական ահաբեկչություն է կամ հարկային տեռոր, որի բուն նպատակները, ըստ որոշ աղբյուների, բոլորովին այլ տեղեր են տանում։ 
Հասկանալու համար, որ ՊԵԿ-ի իրականացվող քաղաքականությունը Առինջ Մոլի առևտրականների ոչ այլ ինչ է քան տեռորը, բավական է հետևել վերջին օրերի իրադարձություններին կամ առևտրականների հայտատարություններին։ Իսկ դրանք վկայում են, որ առևտրականները պատրաստ են այսօր ավելի շատ հարկեր վճարել, պարզապես ոչ թե փաստաթղթավորման դժվար ու լրացուցիչ ծախսեր պահանջող ճնապարհով, այլ մեկ պատուհանի սկզբունքով։ 
Հենց սա արդեն մատնում է ՊԵԿ-ին և ապացուցում, որ խնդիրը ոչ թե ՓՄՁ ներկայացուցիչների գործունեության ստվերը վեր հանելն է, այլ բոլորովին ուրիշ նպատակներ, որոնք հայտնի են միայն թերևս ՊԵԿ-ի աշխատակիցներին Առինջ Մոլ «ուղարկողներին»։ ՊԵԿ-ի աշխատակիցների երեկվա խուսափողական պատասխաններն էլ ցույց են տալիս, որ նրանցից շատերը թերևս իրենք էլ չգիտեն, թե ինչու են իրենց ամեն օր ուղարկում Առինջ Մոլ։
Սա իհարկե խայտառակություն է, քանզի պետական կառույցները ամեն օր խոսում են բարեփոխումների, ՓՄՁ-ին աջակցելու, բիզնեսով զբաղվելը Հայաստանում հեշտացնելու մասին, բայց գործով աապացուցում ու անում է ճիշտ հակառակը։

website by Sargssyan