Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այգեպանի բացակայությունը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր դրամներ, նոր քաղքենիություն ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արսեն Բադալյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Բացառիկ տեսանյութ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը Հայ բռնցքամարտիկները հերթական մենամարտը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի Viber-ի թաքնված հնարքները Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել Իրաքյան Քուրդիստանի վարչապետը կփորձի միավորել քաղաքական դաշտը Լրտեսական կրքեր ԱՄՆ–Ռուսաստան մեդիադաշտում Կասեցնել զորամաս ներխուժած հակառակորդի հարձակումը, ջախջախել նրան ու վերականգնել առաջնագիծը Անցած 1 օրում`11 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, 13 ՃՏՊ, արդյունքում` 1 զոհ, 26 վիրավոր Գյումրիում տեղադրում են գլխավոր տոնածառը. տոներին բյուջեից 7 միլիոն դրամ է հատկացվել Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Ավազակային հարձակում Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

Օսմանիզմը և ֆանտոմային աշխարհ կառուցելու մեր ազգային հատկանիշը

Past.am-ը զրուցել է  Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյան ի հետ.

– Պարոն Սարգսյան, մենք ռացիոնա՞լ ազգ ենք, մեր մոտեցումների բնույթն ինչպիսի՞ն է մեր ազգային տեսլականների վերաբերյալ:

– Երբ ցանկացած հայ չի կարողանում իր խնդիրները լուծել, առաջին միտքն այն է լինում, թե ո՞ւմ միջոցով լուծի: Մենք ունենք ապրելակերպի ունիվերսալ, բոլորիս բնորոշ, խորքային համոզմունքի վերածված մի բանաձև, որ եթե դու չես կարող հարցը լուծել, պետք է գտնես լուծողին: Եվ դրա դիմաց, բնականաբար, քանզի թույլ ես, պետք է նրան ծառայես:

Մեզ թվում է, թե բոլորն են այդպես անում: Սակայն այդպես չէ: Ինչպե՞ս է կայացել եվրոպան՝ որպես քաղաքակրթություն: Այստեղ, եթե մարդը տեսնում է, որ ինքը միայնակ չի կարող ինչ–որ հարց լուծել, առաջին միտքն այն է լինում, որ գտնի նաև ուրիշ մարդկանց, և բոլորով միասին այդ հարցը լուծեն:

– Մենք հոգեբանական տեսակով անհատապաշտներ ենք, գուցե նաև դրանի՞ց է:

– Դա հոգեբանական տեսակի խնդիր չէ: Այն ձևավորված համոզմունք է: Չկա պրակտիկա, որ մարդիկ միասնաբար նստեն–հարց լուծեն: Կամ էլ կասեն՝ դե, չի՛ լուծվում հարցը, ու ձեռ կքաշեն դրանից: Նման մոտեցման պարագաներում մեր և եվրոպացիների միջև քաղաքակրթական տարբերություն կա:

– Գուցե մենք դեռ ժամանակ ունե՞նք, որպեսզի հասնենք քաղաքակրթական այդ մակարդակին:

– Մեր մենթալիտետի մեջ այդ համոզմունքը ընդհանրապես չկա. մենք ձևականորեն ենք ասում, թե եվրոպացի ենք: Բայց բացարձակապես կապ չունենք եվրոպական քաղաքակրթության հետ:

Իսկ ի՞նչ ենք, ո՞վ ենք:

– Չգիտեմ: Գուցե ժամանակին եղել ենք, բայց հարյուրամյակների մեջ կորցրել ենք մեր այդ հատկանիշները: Եվ ձեռք ենք բերել բոլորովին այլ հատկանիշներ:

Տեսեք, թե ո՞րն է հայի ու եվրոպացու տարբերությունը. հայը կմտածի, թե ռացիոնալը հենց սա է, ու պետք է գնա դրա լուծման ուղղությամբ: Իսկ եվրոպացին կասի՝ չէ, այդ լուծումը ռացիոնալ չէ, քանի որ կորուստներ ենք ունենալու, խնդիրն այդպես չպետք է լուծվի:

Եվ վիճելու են, և այդ վեճը չի վերջանալու երբեք:

Դրա համար, ասեմ, որ ռացիոնալությունը շատ բազմաշերտ երևույթ է: Մեկի համար կարող է մի բան ռացիոնալ լինել, մյուսի համար՝ ոչ:

Մի թարմ օրինակ բերեմ. վերջերս գնացել էի Մարտունի քաղաք: Հիշում եմ՝ տարիներ առաջ անշուք, քանդ ու քարափ եղած վիճակում էր: Իսկ այս անգամ ճոխ տներ կային, ճոխ խանութներ: Հարցրեցի՝ այս ի՞նչ շենքեր են: Պատասխանեցին, թե մարդիկ այստեղ չեն, Ռուսաստանում են ապրում ու աշխատում: Ու այդ փողերը բերում ու այստեղ նման շենքեր են կառուցում: Հարցնում եմ՝ ապրող կա՞: Պատասխանում են՝ ոչ:

Սա կարող ենք համարել զուտ իռացիոնալ գիտակցություն, չէ՞: Բայց մարդիկ կարող են և ասել՝ սա այն կյանքն է, որի մասին մենք երազել ենք. աղքատ էինք, բայց գնացել ենք, գումարներ ենք աշխատել ու հիմա իրականացրել ենք մեր երազը: Իսկ ինչո՞ւ չի ապրում այնտեղ: Որովհետև ապրելն արդեն իրեն պետք չէ: Այսինքն՝ նա իրականացրել է իր մանկական երազը:

Այսպիսի բաները շատ բնորոշ են հայերին: Մեր էներգիան գնում է անընդհատ, ու մենք կառուցում ենք վիրտուալ, ֆանտոմային աշխարհ:

Եվ սրա պատճառն այն է, որ մեր ժողովուրդն ահավոր կյանք է ապրել. նա ապրել է օսմանիզմը: Դա իրավիճակ էր, երբ մարդն ապրում էր որպես հակամարդ:

Գուցե կարելի է հակառա՞կն էլ ասել՝ մի քիչ էլ բան սովորեինք օսմանական քաղաքականությունից: Նրանց ռացիոնալիզմից բան յուրացնեինք:

– Ինչպե՞ս սովորեինք, եթե թույլ չէին տալիս: Դա եղել է կաստային համակարգ, ուր հասարակության մի փոքր հատված ուներ բոլոր իրավունքները, իսկ մյուսները՝ քրիստոնյա ժողովուրդները, զրկված էին ամեն մի իրավունքից: Դուք իրավունք չունեիք ձի նստելու, զենք կրելու, իրավունք չունեիք նամակ գրել պետական գործչին: Ընդամենը պետք է մուրճն ու բահը վերցնեիք ու աշխատեիք իրենց համար:

Լա՛վ, իսկ ինչպե՞ս անենք, որ բուժենք այս վերքերը:

– Վերքերի բուժումը գալիս է դրանք գիտակցելուց: Սակայն բանն այն է, որ մարդն իր անցյալի հետ չի ցանկանում առերեսվել: Երբ բացում ես այդ վիճակներն ու դնում նրա առջև, վիրավորվում է, չի ուզում դրանց մասին խոսել:

Բայց եթե, ասենք, համակենտրոնացման ճամբարում եղել է քո տատը կամ պապը, ապա դու պետք է հետ տանես վարագույրն ու իմանաս, թե նրանից ի՞նչ բացասական կամ դրական բան է անցել քեզ, ինչպիսի՞ աշխարհընկալում է ձևավորվել մեջդ: Իսկ եթե ամաչում ես ու դա չես անում, ապա, բնականաբար, ինքդ էլ ես կրողն այդ երևույթների: Եվ քո երեխան էլ է կրողը լինելու:

– Հոգեբաններ կան՝ պնդում են, որ մեր ժողովուրդը պետք է հոգեբանական հանրային թերապիա անցնի:

– Նման բան արել են ճապոնացիները՝ ատոմային ռմբահարումներից հետո: Նրանք կառուցեցին հատուկ ինստիտուտ, որը պետք է ուսումնասիրեր ու պարզեր, թե որտեղի՞ց են գալիս իրենց անհաջողությունները, ազգային իրենց կատաստրոֆան:

Պարզեցին, որ այն գալիս է իրենց մտածողությունից. սամուրայիզմն է դրա պատճառը: Ասացին՝ սամուրայիզմը, որ մեր էությունն է ու մեր պերճանքն է, մեզ ոչնչացնում է իրականում: Եվ ազատվեցին դրանից:

Նույնը՝ գերմանացիները, երբ գիտակցեցին ու ինքնակամ ազատվեցին ֆաշիզմից:

– Իսկ մենք ունե՞նք այդ գիտակցությունը կրող մարդիկ մեր վերնախավում:

– Կարծում եմ՝ չունենք:

– Իսկ դա ո՞վ պետք է անի, ո՞վ պետք է լինի նախաձեռնողը:

– Ամեն հասարակության մեջ էլ կան այդ մարդիկ: Հերցլը գտնվել է, չէ՞, որ հրեաներին ասել է, ձեր աստվածը փողն է, հերիք է. բոշաների պես մենք էլ չենք ապրելու, վե՛րջ: Եվ մարդիկ նրա շուրջն են հավաքվել, հավատացել են իրենք իրենց ու պետություն են ստեղծել:

– Նշանակում է՝ հասարակական պահանջ էլ պետք է լինի:

– Իհարկե: Բայց մենք դա չունենք: Մարդկանց չի հետաքրքրում այդ հարցը:

Սա վիճակ է, որից դուրս գալը շատ դժվար է: Բուլղարիայի օրինակով. այն անկախություն է ստացել: Փայլուն երկիր, հրաշալի բնություն, ոչ մի պրոբլեմ հարևանների հետ: Բայց այս երկիրը երեսուն տարվա մեջ դատարկվել է: Մարդիկ չեն ուզում այստեղ ապրել: Նրանք իմաստ չեն տեսնում բուլղար լինելու մեջ:

Ո՞րն է պատճառը. պատճառը կրկին մտածողության մեջ է: Եվ դա էլի գալիս է օսմանիզմից: Հարյուրավոր տարի է անցել, բայց ժողովուրդները կրկին քանդվում են, չեն կարողանում դիմանալ դրան, չեն կարողանում դուրս գալ այդ փոսից:

Գոհար Սարդարյան

website by Sargssyan