Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկերների» հանդեպ

Գագիկ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Երեկ «Առինջ մոլի» առևտրականները հավաքվել էին Ազգային Ժողովի դիմաց և պահանջում էին, որպեսզի ՊԵԿ-ը հրաժարվի իր նոր հարկային պայմաններից, որոնք ներկայացվել են առևտրականներին։ Ըստ այդ նոր պայմանների՝ առևտրակաները պետք է իրականացնեն իրենց ապրանքների լիարժեք փաստաղթղթավորում, ինչը նրանց համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ։ Առևտրականները նշում են, որ իրենք ոչ մի կերպ չեն խուսափում հարկերից և պատրաստ են այդ ավելացված գումարը ևս վճարեն, բայց մեկ պատուհանի սկզբունքով, զերծ մնալով հավելյալ քաշքշուկից: Բայց, ինչպես արդեն երեկ պարզ դարձավ, օրեր շարունակ ՊԵԿ-ի աշխատակիցները գտնվում են «Առինջ մոլում» և բոլոր առևտրականներին սպառնում են տուգանել 240 հազար դրամով, եթե նրանք չաշխատեն նոր պահանջներով, ինչն էլ, բնականաբար, խաթարում է մոլի աշխատանքային մթնոլորտը։
Միևնույն ժամանակ Ազգային Ժողովում լրագրողներին հարցազրույց էր տալիս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով անդրադարձավ նաև վերջերս մեծ աղմուկ հանած՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումներին։ Վարդան Հարությունյանը նախ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է, օգտագործելով իր հեղինակությունը, միջամտել «Առինջ մոլի» առևտրականների հետ ծագած խնդիրներին, անգամ տարածք է տրամադրել մոլի տարածքում, որտեղ այժմ աշխատում են ՊԵԿ-ի աշխատակիցները, որպեսզի հարցերը տեղում կարգավորվեն։ ։ Ապա, անդրադառնալով վերոնշյալ ստուգումներին, նշեց, որ Գագիկ Ծառուկյանը իր մոտ ընկերն է ու բարեկամը, սակայն ինքը առաջնային հենց իր ընկերների մոտ է ստուգումներ իրականացնում։ 
Վարդան Հարությունյանի այս «անկեղծ խոստովանությունը», սակայն, մի շարք հարցեր է առաջացնում։ Հայտնի է, որ Վարդան Հարությունյանը շատ մոտ, նույնիսկ ընկերական հարաբերությունների մեջ է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ, ինչպես ինքն է խոստովանել, այլ նաև Սամվել Ալեքսանյանի, Սամվել Կարապետյանի և ուրիշների հետ։ Սակայն մամուլը, որը վերջին ժամանակներս անընդմեջ գրում է Գագիկ Ծառուկյանի ընկերություններում իրականացվող ստուգումների մասին, ոչ մի կերպ չի գրել Կարեն Կարապետյանին, Սամվել Ալեքսանյանին կամ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերություններում իրականացվող ՊԵԿ ստուգումների մասին։ Եվ չի գրել ոչ թե այն պատճառով, որ դրանք հետաքրքրություն չեն ներկայացնում (բոլորը գիտեն, որ ՊԵԿ-ի ստուգումները մշտապես լինում են լրատվականների առաջին էջերում), այլ չի գրվել այն պատճառով, որ վերոնշյալ գործարարներին պատկանող ընկերություններում ստուգումներ ուղղակի չեն իրականացվում։ 
Ստացվում է, որ Վարդան Հարությունյանը, որքան էլ հակառակը պնդի, բավական ընտրողաբար է մոտենում իր ընկերներին, և նրանցից Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հետևողականորեն և արդեն տևական ժամանակ ստուգումներ է իրականացնում, իսկ մյուսների ընկերություններում՝ ոչ։ 
Թե ինչով դա կարելի է բացատրել, թերևս լավագույնս կիմանա հենց ինքը՝ Վարդան Հարությունյանը։ Սակայն պետք է նշել, որ պետական պաշտոնյան պետք է լինի անկողմնակալ բոլոր պարագաներում, իսկ Հայաստանի նման փոքր երկրում պաշտոնյայի կողմնապահությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է ՊԵԿ ստուգումներին, անմիջապես աչքի է զարնում։

website by Sargssyan