ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Ղազախստանի արվեստի թանգարանում բացվել է «Իմ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը

Ղազախստանի արվեստի թանգարանում հոկտեմբերի 24-ին բացվել է «Իմ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսը, որում ներկայացված են հայ նկարիչների աշխատանքները թանգարանի հավաքածուից: Նույն օրը տեղի է ունեցել նաև ցուցահանդեսի կատալոգի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության հեղինակը Ղազախստանում Հայաստանի դեսպանատունն է: Այն նվիրված է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ կերպարվեստի ժառանությունը, որը հոգատար կերպով պահվում է Ղազախստանում և համարվում է թանգարանի հարստության անբաժանելի մասը:

«Իմ Հայաստան» ցուցահանդեսը միավորել է տարբեր պատմական ժամանակաշրջաններ ներկայացնող ականավոր հայ նկարիչների ստեղծագործությունները `դասականից մինչև արդիական ժամանակաշրջան: Նրանցից շատերը հայտնի են նաև իրենց երկրի սահմաննեից դուրս:

Ղազախստանի  արվեստի թանգարանի մամուլի ծառայության պատրաստած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաշխարհային փառքի է արժանացել ծագումով հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին,  իսկ Վարդգես Սուրենյանցը հայ նկարչության պատմական ժանրի հիմնադիրն է, ով իր աշխատանքներում համադրել է արևմտաեվրոպական, ռուսական և  ազգային արվեստի դպրոցների ավանդույթները: Շատերի համար Հայաստանի  մասին պատկերացումները ձևավորվել են Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ազդեցության ներքո:

website by Sargssyan