Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

«Նոյ-Գուչչի» բրենդը ըստ արժանվույնս ներկայացնում է Հայաստանը արտերկրում

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իտալական Gucci ապրանքանիշը լեգենդ է, որը հիմնադրվել է 1921 թվականին Ֆլերոնցիայում և հանդիսանում է աշխարհում ամենահայտնի բրենդներից մեկը։ Gucci-ի հիմանդիր ընտանիքի ներկայացուցիչ Ուբերոտ Գուչին այսօր էլ հաջողությամբ շարունակում է բրենդի գործունեությունը՝ պահպանելով լավագույն ավանդույթները և նորովի մատուցելով այն սպառողներին։ 

Հայկական կոնյակը նույնպես լեգենդ է իր պատմությամբ, իր անզուգական համով, իր ավանդոււյթներով։ Երևանի Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատը արդեն 140 տարեկան է և շարունակում է հայկական կոնյակի լավագույն ավանդույթները՝ աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացնելով իր արտադրանքը։ Ավելին, Երևանի Արարատ-գինու-կոնյակի-օղու կոմբինատը հանդիսանում է Կրեմլի պաշտոնական մատակարարը, ինչը մեկ անգամ ևս վկայում է կոմբինատի արտադրանքի անգերազանցելի որակի մասին։
Պատմությունն երկու դեպքում էլ կարծես թե նույնն է։ Երկու դեպքում էլ տասնամյակների ավանդույթներ ունեցող ընկերություններ են, որոնք մեծ անուն են հանել ամբողջ աշխարհում իրենց աշխատանքի շնորհիվ և այսօր էլ շարունակում են աշխատել՝ հավատարիմ մնալով բարձր որակի մասին իրենց պատկերացումներին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ կստացվի, եթե այս երկու լեգենդար ապրանքանիշները միանան։ 
Այսօր, շնորհիվ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերի, այդ միությունը արդեն իրականություն է։ Ուբերտո Գուչիի և Գագիկ Ծառուկյանի երկարատև ընկերությունը ստացել է նաև գործնական շարունակություն, որի պտուղը «Նոյ-Գուչչի» բերնդն է, նոր ապրանքանիշ, որը ներկայացվելու է աշխարհի բազմաթիվ երկրներում սպառողի դատին։
Հաշվի առնելով երկու ապրանանիշների երկարատև պատմությունը, հաշվի առնելով նրանց արտադրանքի բարձր որակը, որոնք բռնել են տասնամյակների քննությունը, կարելի է պատկերացում կազմել «Նոյ-Գուչչի» ապրանքանիշի բարձրագույն որակի մասին։
Նոր բրենդը մեծ ձեռքբերում է ոչ միայն Երևանի Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատի, այլև ամբողջ Հայաստանի տնտեսության համար, քանի որ հայկական արտադրանքը նոր փաթեթավորմամբ, զուգակցվելով իտալական աշխարհահռչակ ապրանքանիշի հետ, նորովի է ներկայացվելու աշխարհին։ Այն նաև Հայաստանում նոր ներդրումներ գրավելու միջոց է, քանի որ բրենդի անունը լավագույնս է ներկայացնում Հայաստանը արեկրկրի գործարարների առջև։ Հասկանալի է, որ լինելով աշխարհահռչակ բրենդ, Gucci-ն կարող էր համագործակցել և որպես գործընկեր ունենալ միայն ամենավստահելի ընկերության հետ, և այսօր այդ գործընկերը Երևանի Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատն է։ Հետևաբար Գագիկ Ծառուկյանն իր հեղինակության շնորհիվ մեծ ավանդ ունի Հայաստանը աշխարհում լավագույնս ներկայացնելու դժվարին գործում։ Այս կարևոր ձեռքբերումը դժվար է գերագնահատել, քանի որ միջազգային շուկային ինտեգրվելն այսօր յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթություն է, իսկ Գագիկ Ծառուկյանմ այդ ուղությամբ անում է հեռնակարային քայլեր ։ 

Մյուս կողմից այս համագործակցությունը նշանակում էր նաև հսկայական ներդրումներ Հայաստանում, ինչն այսօր շատ արդիական է Հայաստանի համար։ Դա նշանակում է նոր աշխատատեղեր, բայց որ ամենակարևորն է, Գագիկ Ծառուկյանը «Նոյ-Գուչչի» բրենդի գործարկաման միջոցով ցույց է տալիս, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարելի է գալ և վստահորեն ներդրումներ անել։ Բավական է միայն նշել, որ Ուբերտո Գուչչին անձամբ խոստովանել էր, որ Գագիկ Ծառուկյանին անվերապահորեն վստահելու արդյունքում է խոշոր ներդրում կատարել Հայաստանում։ 

Վստահ ենք, որ «Նոյ-Գուչչի»-ի ապրանքանիշի «Regal» կոնյակը միայն սկիզբն է, և դրան կհետևեն նոր ապրանքատեսակներ որոնք ըստ արժանվույն կներկայացնեն Հայաստանը դրսի շուկայում։

Фото Smbat Avagyan.
website by Sargssyan