Սեխի ճանճի առասպելը ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԱԿԸ
Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին Ամուսնուցդ բողոքելուց առաջ հիշի՛ր սա...Սա պետք է կարդան բոլորը. Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ 360 միլիոն դրամ գյուղնախարարությանը 6 միլիոն լիտր դիզվառելիք գնելու համար Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ-ին «ֆաստ ֆուդով» կերակրել Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար) Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ավազակները սկսել է թիրախավորել զբոսաշրջիկներին Փաստաբան. «Արդարադատություն չիրականացնելու պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Սեխի ճանճի առասպելը Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․Մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Փետրվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 67 երեխա

Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել»

Հայաստանում միասնական երթուղային ցանց կներդրվի: Ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ գծատեր հասկացությունը կվերանա: Կլինի միասնական ցանց, և այն կսպասարկի կոնկրետ օպերատորը:
Միջմարզային և միջքաղաքային երթուղային ցանցի ներդրմամբ համայնքներից մարզկենտրոն, խոշոր քաղաքներ և Երևան արդյունավետ փոխադրումներ կիրականացվի:

Այսպիսով՝ ամեն մարզ պետք է ունենա մեկ միասնական օպերատոր և բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ:

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միասնական ցանցի ներդրմամբ տրանսպորտի ոլորտում իսկական «ռէվոլյուցիա» կլինի: Նրա խոսքով՝ այն մայրաքաղաքի դեպքում ամենաօպտիմալ տարբերակն է:

«Վերջին երկու տարում 15 երթուղի կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել, որովհետև շահավետ չեն աշխատում: Եթե լինի մեկ տարբերակ, մայրաքաղաքում կառավարումը կհեշտանա: Շահութաբեր կլինի աշխատանքը: Այսպիսի խոսք կա՝ մի քանի անհայտով հավասարում, այս դեպքում մենք ունենք մի քանի հայտնիով հավասարում»,– ասաց նա:

Հրանտ Եղիազարյանն ասաց, որ 2008 թվականից փոխադրումներ իրականացնող ընկերությունները շահույթով չեն աշխատում:

«Երևանում փոխադրումներ իրականացնողներն ինչո՞ւ են մեկը մյուսի հետևից կործանվում, ոչնչացվում, որովհետև ունենք մի երթուղի՝ մի ընկերություն: Ստիպված ծայրը– ծայրին հասցնելով են աշխատում: Չեն դադարեցնում աշխատանքը, քանի որ արդեն մեծ ներդրումներ են արել, չեն ուզում ահռելի կորուստներով դուրս գան, այսպես կամաց– կամաց գոյատևում են, որ ներդրումների գոնե մի մասը հանեն»,– նշեց նա:
Արդյո՞ք երթուղային միասնական ցանցի ներդրմամբ ոչ մի համայնք առանց տրանսպորտ չի մնա: «Փոխադրողների միության նախագահը» հարցին պատասխանելուց առաջ երկմտում է:

«Մարզերում այս ամենը մի քիչ բարդ է ու դժվար՝ այնտեղ տարբեր քաղաքներ են ու գյուղեր: Ով դիմում է մրցույթին նա կմտածի՝ ես ի՞նչ գնով շահագործեմ իմ երթուղին, որպեսզի սպասարկեմ այդ ոչ շահավետ համայնքները: Նրանք կվախենան շահագործել, որովհետև շատ համայնքներ եկամտաբեր չեն՝ ուղևորահոսքը քիչ է: Պետք է մրցույթները հայտարարելուց հստակ պահանջ լինի, որ հաղթողը պարտավորված լինի նաև դրանք սպասարկել: Պետք է միշտ հսկողություն լինի, որ տեսնեն՝ պահանջները կատարո՞ւմ են, թե՝ ոչ»,– նշեց նա:

Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ այս ծրագրի ներդրման դեպքում, համայնքները մարզկենտրոններին կապող տրանսպորտի ուղեվճարները պետք է վերանայվի:
«Պետք է ամեն ինչ ուսումնասիրվի և ամեն երթուղու համար գին սահմանվի»,– կարևորեց մեր զրուցակիցը:

 

website by Sargssyan