Սեխի ճանճի առասպելը ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԱԿԸ
Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին Ամուսնուցդ բողոքելուց առաջ հիշի՛ր սա...Սա պետք է կարդան բոլորը. Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ 360 միլիոն դրամ գյուղնախարարությանը 6 միլիոն լիտր դիզվառելիք գնելու համար Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ-ին «ֆաստ ֆուդով» կերակրել Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար) Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ավազակները սկսել է թիրախավորել զբոսաշրջիկներին Փաստաբան. «Արդարադատություն չիրականացնելու պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Սեխի ճանճի առասպելը Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․Մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Փետրվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 67 երեխա

Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից»

Երևանում բնակարանների գները անցած 10 տարիների համեմատ ամենացածր մակարդակում են: Բնակարաններն այսքան էժան չեն եղել նույնիսկ 2008–2009 թվականների ժգնաժամից հետո, երբ բնակչության գնողականությունը կտրուկ նվազեց:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակարանների գների նվազման հիմնական պատճառը ցածր պահանջարկն է:

«Հայաստանում ոչ թե բնակարանների ձեռք բերման կարիք չկա, պարզապես ֆինանսական միջոցներ չկան, որպեսզի մարդիկ բնակարաններ գնեն և դրանով էլ պայմանավորված կտրուկ նվազել է պահանջարկը»,– բացատրեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ առանց հաշվարկի էլ պարզ է, որ անշարժ գույքի շուկայում խնդիրներ կան: Շարքային քաղաքացին էլ այսօր տեսնում է, որ շատ շենքերում բնակարանները դատարկ են:

Իսկ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ավելացումը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը, բնակչության եկամուտների աճն է՝ տնտեսական վիճակի բարելավումը:

«Ողջունելի չէ անշարժ գույքի շուկայի գնային նման տատանումները: Ընտանիքների համար ծածկ ունենալը եղել է կարևորագույն նպատակ, եթե ունենք նման խոցելիություն, դա շատ վատ է, ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից»,– նկատեց նա:

Անշարժ գույքի շուկայում առաջացած նման պատկերի մեկ պատճառ էլ է թվում տնտեսագետը: Արտագաղթն իր հետքը նաև այստեղ է թողել: Տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է բնակչության մոտ 2%–ը: Դատարկվող բնակարանները անընդհատ հանվում են շուկա և նպաստում գների նվազմանը: Նվազում է նաև պոտենցիալ գնորդների թիվը:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ ստեղծված իրավիճակն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք խնդիրների:

«Սա ցանկացած տնտեսության համար բացասական երևույթ է: Մեր երկրի համար ոչ ցանկալի վիճակ է, իսկ տնտեսության ցանկացած աշխուժացում մեծապես պայմանավորված է նաև շինարարության՝ բնակարանային շուկայով: Այս առումով, մենք ունենք խոցելի վիճակ: Սա նշանակում է, որ կա վաճառքի բավականին մեծ առաջարկ, որը գնողունակ պահանջարկով ապահովված չէ, այսինքն` մարդիկ չեն կարողանում անշարժ գույք ձեռք բերել: Իսկ գնողունակությունն էլ կա՛մ սովորաբար լինում է ներքին գնողունակության հաշվին, կա՛մ դրսի: Այսօր աղքատության բարձր ցուցանիշ կա երկրում»,– ընդգծեց նա:

Տեղեկացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ Երևանում 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները` 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով, 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ, նվազել են 0,8%–ով:

Երևանում (բացի Նորք–Մարաշից) 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի միջին գինը կազմել է 272 հազար 800 դրամ, 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 274 հազար 600 դրամ, իսկ 2016–ի չորրորդ եռամսյակում` 275 հազար 100 դրամ:

2017 թվականի առաջին եռամսյակում հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1 քառակուսի մետր մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0,2%–ով:


Մանյա Պողոսյան

website by Sargssyan