Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Նոյ-Գուչչի համատեղ բրենդով կոնյակը մեծ ճանաչողություն կբերի Հայաստանին

Սրբուհի Քալանթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Ներկայիս Հայաստանի սոցիալ-տմտեսական ծանր վիճակը հաշվի առնելով, անվիճելի է այն փաստը, որ մեր երկրում օդի և ջրի նման ներդրումներ է հարկավոր ներգարվել, հակառակ դեպքում իրավիճակն էլ ավելի կսրվի: Նորություն չենք ասի, եթե այս համատեքստում շեշտենք այն ընտանիքի անունը, ով իր գործունեության առանցքում գործել և գործում է իշահ պետության զարգացման և հանրության բարեկեցության: Խոսքը բնականաբար Ծառուկյան ընտանիքի մասին է:

Եվ ահա Ծառուկյան ընտանիքի հերթական ձեռքբերումը, որը կրկին անգամ ինքնին երկրի ճանաչողության խթանիչ է հանդիսանում, աշխարհին կներկայացվի համատեղ բրենդով, իսկ այս անգամ գրոծընկերը Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչո Գուչչիի թոռ Ուբերտո Գուչչին է` համանուն բրենդով: Շատ չի անցել այն ժամանակից, երբ Գուչչին առաջին անգամ այցելեց Հայաստան, որի ընթացքում լեգենդար գործարարը ծանոթանալով Ծառուկյան ընտանիքի գործունեությանը, անձամբ այցելելով Երևանի Արարատ-կոնյակի-գինու-օղու կոմբինատ, ցանկություն էր հայտնել գործակցություն սկսել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ և համատեղ բրենդով պետք է հայկական կոնյակ արտադրվեր: Ծառուկյանի հերթական արդյունավետ համագործակցության արդյունքում, այսօր արդեն աշխարհին կներկայացվի հայկական ավանդական կոնյակը, այս անգամ իտալական ոճով համեմված: Բացի այն, որ սա լուրջ ներդրում է Հայաստանի համար, կա նաև մեկ այլ դրական կողմ, դա աշխարհին ամենախստապահանջ ստանդարտներով արտադրանք ներկայացնելն է կոնյակի տեսքով, ինչը մինչ այս պահը, ոչ մի անգամ չէր իրականացվել: Ահա այսօր համաշխարհային ճանաչում վայելող խմիչքների կողքին իր ուրույն տեղը կունա նաև Նոյ-Գուչչի բրենդների համատեղ արտադրանքը Regal կոնյակը:

Սա եզակի դեպք է, համագործակցությունը նման լեգենդար բրենդների հետ, համատեղ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալը, բխում է միայն և միայն մեր պետության շահերից:
Այո նմանատիպ գործակցություններ հարկավոր են երկրին՝ ապագայի մարտահրավերներին դիմակայելու և առաջ շարժվելու համար, իսկ այն գործարարը, ով կարողանում է իր անմիջական ներգրավածությամբ հասնել նման արդյունքի, հիրավի արժանի է միայն գովեստի և երախտիքի խոսքերի:

website by Sargssyan