Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

«Երեխաները նկարում են երաժշտություն». Նկարիչների միությունում կայացավ մանկական ստեղծագործությունների ցուցահանդես

 «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնի սաները ՀՀ նկարիչների միությունում ցուցադրեցին իրենց աշխատանքները «Երեխաները նկարում են երաժշտություն» թեմայի ներքո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտագետ Արմենուհի Մարտիրոսյանը, ով նախկինում եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, արդեն 23 տարի է ղեկավարում է «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնը՝ այժմ կրթելով երեխաներին։ Ցուցահանդեսը անցկացվում է երկու տարին մեկ անգամ, այս տարի ներկայացված է 275 ստեղծագործություն։

«23 տարի առաջ, երբ մութ ու ցուրտ տարիներն էին, ես մի փորձարկում արեցի և այն աշխատեց։ Լինելով Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, կարող եմ ասել, որ այս մեթոդով աշխարհում չեն աշխատում և ոչ մի երկրում։ Մեր կենտրոնի նպատակն է՝ պաշտպանել մեր երեխաներին այն ճնշումներից, որ բերում են արտաքին աշխարհը, նոր տեխնոլոգիաները։ Մեր կենտրոնում կան նաև որոշակի խնդիրներով, օրինակ՝ չխոսող երեխաներ, ում հետ ես անհատական պարապում եմ։ Մենք արդեն ունենք մի քանի շրջանավարտներ, ովքեր շատ կայացած մարդիկ են»,- նշեց Արմենուհի Մարտիրոսյանը։

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ ցուցահանդեսը կոչվում է «Երեխաները նկարում են երաժշտություն», քանի որ իրենց սաները նկարել են երաժշտության կամ գեղեցիկ բանաստեղծությունների ներքո։ Կենտրոն են հաճախում 2-18 տարեկան երեխաներ, ովքեր սովորում են նկարել, երգել, նվագել և պարել։ Կան նաև 18-ից բարձր խմբեր։

Սաներից մեկը՝ 11-ամյա Արամ Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենց կենտրոնում արվեստ են սովորեցնում։ «Մենք երգել և նկարել ենք սովորում, բացի այդ մենք ծանոթանում ենք տարբեր էպոսների, լեգենդների, դիցաբանության՝ մեկ խոսքով՝ արվեստին ու մշակույթին։ Մենք բոլորս նկարում ենք երաժշտության ներքո, կրթվում ենք և դաստիարակվում այնպես, ինչպես տանը»,- ասաց 11-ամյա Արամը։

 Փոքրիկ Անի Անանյանն էլ, ցուցադրելով իր նկարն, ասաց, որ զգալով երաժշտությունը՝ նկարել է տիեզերանավ, որտեղ արջուկներ են և լուսին։ «Այս կենտրոնում մենք շատ բաներ ենք սովորել. չարությանը չարությունով չի կարելի պատասխանել, պետք է լինել բարի և լավ վերաբերմունք ցուցաբերել դիմացինի հանդեպ»,- ասաց նա։

website by Sargssyan