Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ Հայ համայնքը պետք է կարողանա հասցնել եվրոպական էլիտաներին Ադրբեջանի հետ համագործակցության խնդրահարույց ասպեկտները. ռուսաստանցի քաղաքագետ Հայ տղան վերամբարձ կռունկով բարձրացավ աղջկա պատուհանի մոտ՝ սեր խոստովանելու (տեսանյութ)

Արարատում բյուջեից 1 մլն դոլարից ավել ծախս պահանջած նոր դպրոցի շինարարության շարունակությամբ պետական մարմինները չեն զբաղվում

Տարիներ առաջ Արարատ քաղաքում 1 միլիոն դոլարից ավելի գումարի ծախս պահանջած շինարարությամբ ՀՀ պետական մարմիններն այլևս չեն զբաղվում, ծախսված գումարն էլ արդեն գետնին է հավասարվում: Այդ մասին տեղեկատվությունը հաստատվում է Tert.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեից ստացված գրությամբ:

Նշենք, որ դեռևս 2007 թվականին Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու

կորզման ֆաբրիկայի բանավանում սկսվել էր նոր դպրոցի շինարարություն, որը պետք է փոխարիներ այդ բնակավայրում եղած Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցին:

Նախատեսվում էր, որ գործող դպրոցը պետք է մտներ բնակավայրում եղած զորամասի տարածքի մեջ: Դպրոցի շինարարությունը, սակայն, դադարեցվեց դրա կառուցումից 2 տարի հետո՝ 2009-ին:

Նշենք, որ դեռևս 2011 թ. «Առավոտ» օրաթերթն անդրադարձել էր խնդրին և հղում անելով Քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության բաժնին նշել էր, որ շենքի կառուցումը ծախսատար էր. տարածքը ճահճային էր, պետք է չորացվեր, գումար էլ շատ էր պահանջվել` 100 մլն դրամ: «Այդ պատճառով էլ մի քանի տարի դուրս մնաց կառուցվող օբյեկտների շարքից»,- ասել էր նա և դեռ այն ժամանակ ավելացրել, որ նաև բանակցում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իրենց բյուջեի միջոցներով շարունակելու դպրոցի կառուցումը: «Այդքան ծախս է արված, իհարկե, շինարարությունը չենք դադարեցրել: Այն կշարունակվի, եթե ոչ 2012թ.-ին, ապա 2013թ.-ին՝ հաստատ»,- հավաստել էր պարոն Քամալյանը:

Նկատենք, որ դեռևս այն ժամանակ տեղի բնակիչները թերահավատորեն էին վերաբերում շենքի շինարարության շարունակությանը:

«Էլ չի էլ շարունակվելու, էդ փողերն արդեն ծախսվել են, քի՞չ ա պետությունը սխալ տեղեր վատնում մեր փողերը: Էնքան կձգձգեն, որ արդեն էս կիսակառույցը կդառնա ավերակ»,- ասել էր ՈԿՖ-ի բնակիչներից 27-ամյա Սուսաննան:

2013-ին ևս «Առավոտը» հարցմամբ դիմել էր Քաղաքաշինության նախարարությանը՝ պարզելու արդյոք նախատեսե՞լ ենք շենքի շինարարությունը շարունակել: Պարզվել է՝ 2013-ին էլ այն հետաձգվել է: Հարցման պատասխանում միայն նշվել է, որ նշված կիսակառույց շինության կառուցումն ավարտին հասցնելու հարցը կքննարկվի նաև անավարտ շինարարության օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի   ` «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի նիստերի ժամանակ»: 

 
 
Реклама 18

Շենքի շինարարությունը սկսելուց 10 տարի հետո Tert.am-ը շենքի «ճակատագրի մասին» հարցում է ուղարկել Կառավարությանն առընթեր ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ պարզելու պետբյուջեից ծախսված որքա՞ն գումար է ոչնչանում, և արդյոք շենքի կառուցման մասին պատկան մարմինները մտածո՞ւմ են:

Հարցմանը, թե որքան գումար է ծախսվել 2007-2009 թվականներին դպրոցի շենքի շինարարության համար` Քաղաքաշինության պետական կոմիտեից պատասխանել են․

«2007-2009 թվականներին շինությունը կառուցելու համար պետբյուջեից ծախսվել է՝

334, 225. 520 հազ. դրամ, այդ թվում՝ 2007 թվականի հատկացում՝ 199,142.100 հազ.դրամ, 2008 թվականի հատկացում՝ 90,867.720 հազ. դրամ, 2009 թվականի հատկացում՝ 44,215.700 հազ. դրամ»:

Թե ինչու է դադարեցվել շինարարությունը հարցին ի պատասխան՝ պետական գերատեսչությունից պարզաբանել են. «2010 թվականին օբյեկտը ՀՀ պետական բյուջեում չի ընդգրկվել՝ սահմանված կարգով հայտ չներկայացնելու և համապատասխան ֆինանսական միջոցներ չնախատեսվելու պատճառով»:

Պետք է նշել, որ ընդհանուր 489 223 150 դրամ (1 019214 դոլար) ծախս պահանջած շենքի շինարարությունը չի նախատեսվում շարունակել նաև գալիք տարիներին:

«Ըստ սահմանված կարգի՝ կրթական օբյեկտների հիմնանորոգման և/կամ կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակահարմարությունը դիտարկվում է ՀՀ ՄԺԾ ծրագրերի շրջանակներում՝ ֆինանսավորման չափաքանակների հատկացմամբ՝ ՀՀ գերատեսչությունների և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիմքով:  Տվյալ պարագայում, նոր դպրոցի շենքի կառուցման աշխատանքների շարունակման անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից 2018-2020 թթ ՄԺԾԾ հայտում համապատասխան պահանջ չի ներկայացվել»,- Tert.am-ի հարցման պատասխանում ներկայացրել է Քաղաքաշինության պետական կոմիտեն:

Թե ինչու Արարատի մարզպետարանը շենքի շինարարությունը շարունակելու պահանջ չի ներկայացվել կառավարությանը՝ կներկայացնենք առաջիկայում, երբ ստանանք այդ մասին մեր հարցման պատասխանը: 

Պետք է նկատել, մինչ շենքի շինարարությունը շարունակելու որոշումը պետական գերատեսչություններն ամեն անգամ հետաձգում են, շինարարության նախնական վիճակն այս տարիների ընթացում ավերակ և հանրային պետքարան է դառնում:

ՈԿՖ-ի բանավանում ապրողներն էլ ասում են ՝արդեն սովորել են իրենց բնակավայրի անշքությունը համալրող այդ կիսակառույց շենքի ներկայությանը:

«Դա չի կառուցվելու: Անհասկանալի է, թե ինչու չեն խոստովանում, որ անիմաստ ծախսել են այդ փողերը, հիմա էլ չեն պատրաստվում շարունակել շինարարությունը: Դրա շինարարությունը վերսկսելու համար երևի ծախսածի չափ փող պիտի դնեն»,-  Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՈԿՖ բանավանի բնակիչ 41-ամյա Գարիկը:

 

website by Sargssyan