28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Քաղաքական հաջողություններն օդից չեն ընկնում. Արմեն Աշոտյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասնակցության մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձնում ՏԻՄ ընտրություններին, այսօր էլ ԳՄ նիստում հարցը քննարկման է դրվել: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ կուսակցական վիճակագրություն նայելիս ևս մեկ անգամ պարզ կդառնա, որ ՀՀԿ-ն ունի ամենակայացած կուսակցական կառույցները:

«Այս ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով, մենք ակնկալում ենք բավականին ինտենսիվ քարոզարշավ: Մեր թեկնածուները քաղաքացիներին կներկայացնենք իրենց տեսլականը, հուսանք՝ քաղաքացիներն ակտիվ կլինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրեց՝ ՏԻՄ  ընտրությունների ակտիվ մասնակցության առաջին տեղում ՀՀԿ-ն է, 2-րդ՝ անկուսակցականները, 3-րդն՝ այլ քաղաքան ուժերի ներկայացուցիչներ՝ հիմնականում ԲՀԿ-ից, Հայ Յեղափոխական Դաշնակցություն:

«Կուսակցությունների մասնակցությունը ֆիքսենք, որովհետև ևս մեկ անգամ ասեմ, որ քաղաքական հաջողություններն օդից չեն ընկնում: Հատկապես խորհրդարանական կառավարման մոդելի ժամանակ շատ կարևոր է կուսակցական համակարգի կայացվածությունը: Այս տեսանկյունից  պետք է շահագրգռված լինենք, որ մնացած քաղաքական ուժերն էլ ունենան ինստիտուցիոնալ մակարդակի կառույցներ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ այս տարիները պետք է ծառայեն կուսակցական համակարգի կայացմանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

 

website by Sargssyan