Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Անակնկալ. Լիբանանը արևելյան Երուսաղեմում դեսպանություն կկառուցի Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը

Ռիչարդ Միլսը մատնանշեց Հայաստանի ձեռքբերումների թվում ԱՄՆ ՄԶԳ ունեցած դերակատարումը

Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսն ուրախ է, որ ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց՝ Հայաստանի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին:

«Դեռեւս 1992 թվականին պետքարտուղարությունում ես այն պաշտոնյան էի, որ Հայաստանի հետ կապված հարցերով էր զբաղվում եւ առաջին պաշտոնյան էի, ով հետեւում էր Հայաստանյան զարգացումներին՝ ամենօրյա կտրվածքով: Որպես օտարերկրացի, ես ավելի հստակ տեսնում եմ այն փաստերը, այն առաջընթացը, որ այս 25 տարիների ընթացքում կատարվել է եւ այդ առաջընթացում զգալիորեն մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ –ն: Այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ աշխատանքի ուշադրության կենտրոնում են եղել նաեւ կոռուպցիայի դեմ քայլերը եւ Կառավարության աշխատանքը հասարակությանը մատուցվող ծառայությունների հանդեպ», - նշեց դեսպանը:

Ռիչարդ Միլսի դիտարկմամբ՝ այս տարիների ընթացքում համագործակցության շրջանակում գրանցված ձեռքբերումները շատ են եղել, չնայած դեռ շատ անելիքներ կան։

Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանի տրամադրող օժանդակությանը, որը այս 25 տարիների ընթացքում կազմել է 1 մլրդ դոլար, դեսպան Միլսը նշեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է։

«Մեր նպատակը երբեւէ չի եղել այն, որն ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես լինի, այլ փորձ է արվել օգնել ձեւավորել կարողություններ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանը զբաղվի տարաբնույթ հարցերով: Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ գալիք տարվա ընթացքում Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաեւ գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես չի լինելու», - եզրափակեց դեսպանը։

website by Sargssyan