Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի՞ կարող առաջադրել

Ղահրամանյանը վստահ է՝ մարզպետների ինստիտուտն ավելորդություն չէ, Ղուկասյանը պնդում է՝ խոշոր քաղաքների հետ մարզպետները մշտապես «կռվշտոցի» մեջ են

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հստակ չի կարող ասել` համայնքների խոշորացումից հետո մարզպետների ինստիտուտն ավելորդ է, թե ոչ: Tert.am-ի հետ զրույցում, սակայն, Ղուկասյանը նշեց, թե մեծ քաղաքների ու մարզպետարանների միջև «կռվշտոց» մշտապես առկա է, իսկ շատ բաժիններ մարզպետարանում, ըստ էության, ավելորդ են:   

«Չեմ կարող ասել, բայց ընդհանուր մի բան գիտեմ. օրինակ՝ մարզպետարանը մշակույթի բաժին չպետք է ունենա, սպորտի, քաղաքաշինության, առողջապահության բաժիններ ևս: Օրինակ՝ կոնկրետ Գյումրու համար եմ ասում, որովհետև Գյումրու քաղաքապետարանն այդ ամենն ունի, իսկ մարզպետարանը ոչ մի լծակ չունի դրանց վրա իշխելու կամ թեկուզ ֆինանսավորելու: Նշանակում է` ազատում է քաղաքապետը, ֆինանսավորում է քաղաքապետը և այդ ամենը կարելի է տնտեսել»,-ասաց նա:

Նշենք, որ մամուլը գրել էր, թե իշխանության վերնախավում քննարկվում են սպասվող կառուցվածքային փոփոխություններ և տարբերակներից է, որ համայնքների խոշորացումից հետո առհասարակ մարզպետների ինստիտուտը կա՛մ կվերացնեն` ստեղծելով խոշորացված շրջաններ՝ ընտրովի ղեկավարով, կա՛մ փոփոխությունների արդյունքում իրար մոտ գտնվող մարզերը միավորեն. արդյունքում` 10-ի փոխարեն կլինի 4-5 մարզ։  

Վարդան Ղուկասյանի խոսքով, իհարկե, պետք չէ միանգամից այդ օղակները վերցնել մարզպետարանից, այլ մարզպետին տալ լծակ որոշ գերատեսչական կառույցների պաշտոններում նշանակման գործընթացի ժամանակ:

«Ինչպես Խորհրդային միության ժամանակ էր, մարզպետն իր «ռեկոմենդացիան» տալիս էր,  որ այս պաշտոնին կողմնակից ենք, վստահում ենք: Տան որոշակի լիազորություններ մարզպետին` պետական գործունեություն ծավալելու տվյալ մարզում, որ մարզպետը լուրջ դերակատարություն ունենա, բայց մնացած հաստիքների դեպքում կողմնակից եմ, որ դա վերապահվի խոշորացված ու խոշոր քաղաքներին»,-ասաց նա:  

Դիտարկմանը, թե այսինքն` մեծ համայնքները մարզպետին դե ֆակտո չե՞ն ենթարկվում, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, թե ինքը գիտի, որ լուրջ լիազորություններ չունեն մարզպետները:

«Այսինքն՝ խոշոր քաղաքներում գիտեմ կռվշտոց է, բայց եթե եղբայրդ էլ լինի, անպայման իր հետ էլ համաձայնության չես գա: Այսինքն՝ նա ասում է` ես մարզպետն եմ, պետք է ինձ ենթարկվեք, այնտեղի մշակույթի բաժինն ասում է ինձ պետք է ենթարկվեք, բայց քաղաքի բոլոր մշակութային օջախները, դպրոցները պատկանում են քաղաքի մշակույթի բաժնին, այդ բաժինն է ֆինանսավորում, նշանակում, ազատում, միջոցառումներ կազմակերպում։ Մարզպետարանի մշակույթի բաժինն ի՞նչ պետք է անի նրանց նկատմամբ, ոչ մի գործառույթ չունի, ուղղակի հաստիքներ են ստանում: Ես կողմնակից եմ, որ դրանք էլի վերապահվեն ՏԻՄ-երին, ամբողջ աշխարհում էլ տենցա, աշխարհի փորձ կա, կարելի է այն վերցնել և օգտագործել»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը միաժամանակ նկատեց, թե ի տարբերություն մարզպետի, ով նշանակովի պաշտոնում է, խոշորացված համայնքի ղեկավարը և մեծ քաղաքների ղեկավարներն ընտրվում են: «Այսինքն՝ ընտրովի մարդն ավելի հզոր է, եթե ընտրովի է, նշանակովի չէ։ Այսօր, ցավոք, նշանակովի է։ Եթե մարդն ընտրվում է ժողովրդի կողմից, նա պետք է ժողովրդի շահերը պաշտպանի, եթե մեկի կողմից  է նշանակվում, նրա շահերը պետք է պաշտպանի»,-ասաց նա:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով 2006թ-ից մարզպետ է, Tert.am-ի հետ զրույցում նման հարցի քննարկումն անտրամաբանական որակեց: «Ես նման բան չեմ լսել։ Երբ նման հարց կլինի, կքննարկեն, ես այդ ժամանակ իմ կարծիքը կասեմ, նման հարց չի եղել, ես ի՞նչ կարծիք հայտնեմ»,-ասաց նա:

Հարցին` տրամաբանակա՞ն է այն դիտարկումը, թե խոշորացված համայնքների դեպքում արդեն մարզպետի գործառույթն ավելորդ է,  Ղահրամանյանը պատասխանեց. «Ո՛չ, տրամաբանական չէ վերացնել: Ով նման տեսակետ է հայտնում, թող գա կանգնի, հիմնավորի, բացատրի, տեսնենք ոնց է, որ ավելորդ է, որպեսզի մենք իմանանք ինչ պատասխանենք։ Հիմնավորում չկա»:

website by Sargssyan