Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Կաթնամթերքը փչանում է, թափում ենք Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Նախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: 

Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից: 

Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

 

website by Sargssyan