Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Կաթնամթերքը փչանում է, թափում ենք Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Հայ-արգենտինյան համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի․ ՀՀ ԱԳ

Երևանում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 12-ին կայացել է Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ, որի շրջանակում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսք է հղել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի խոսքն ամբողջությամբ։

 

Հարգելի՛ պարոն դեսպան,

Հարգարժա՛ն հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մենք նշում ենք հարաբերությունների արծաթյա հոբելյանը արծաթի երկիր Արգենտինայի հետ:

Իհարկե մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի երկար տարեգրություն ունեն, քան անցնող քառորդ դարն է: Առաջին հերթին դրանք պայմանավորված են Արգենտինայում հայկական նշանակալից ներկայությամբ: Արգենտինահայ հոծ համայնքի կորիզը կազմում են Հայոց Մեծ եղեռնը վերապրած մեր հայրենակիցները, ովքեր շուրջ հարյուր տարի առաջ ապաստան գտան Արգենտինայի հյուրընկալ ափերում: Արգենտինան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Անուրանալի է Հռոմի Սրբազան Քահայանապետ Ֆրանցիսկոսի ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Բայց հիշենք, որ դեռ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն՝ ապագա Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ էկումենիկ պատարագի ժամանակ հայտարարեց. «Մենք միասնական ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության վշտի մեջ»։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցները դարձել են Արգենտինայի արժանի զավակները, և ուրախ ենք, որ նրանք բազմաթիվ տեսանելի և աներևույթ թելերով իրար են կապել Հայաստանն ու Արգենտինան, իրենց ծանրակշիռ ավանդն են բերել մեր երկրների միջև ջերմ բարեկամության և սերտ համագործակցության ավանդույթների կայացման մեջ:

Անցնող 25 տարիներին այս կուռ հիմքի վրա են խարխսվել ու զարգացել մեր երկու երկրների միջպետական հարաբերությունները: Արգենտինան և Հայաստանը միմյանց մայրաքաղաքներում բացել են իրենց առաջին տարածաշրջանային դեսպանությունները, տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր: Մենք արդյունավետորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում: Մարդկանց միջև շփումների համար պարարտ հող է ստեղծել Հայաստանի և Արգենտինայի միջև վիզային ռեժիմի ազատականացումը:

Չեմ կարող իհարկե չհիշատակել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փայլուն խորհրդանիշն է դարձել արգենտինահայ նշանավոր գործարար, երկու երկրների արժանի զավակ Էդուարդո Էռնեկյանը: Հիմնականում նրա գործունեության շնորհիվ Արգենտինան Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալով առաջիններից մեկն է։ Իր ազգանվեր գործունեության համար պարոն Էռնեկյանը արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը և այսօր Հանրապետության Նախագահը նրան է հանձնել «Հայրենիքի շքանշանը»։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նրան հայտնել մեր ամենաջերմ շնորհավորանքները:

Անկասկած, հայ-արգենտինյան համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի, և համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի այն նոր մակարդակի բարձրացնել: Փորձը ցույց է տալիս, որ երբ հայկականն ու արգենտինյանը միահյուսվում են, գերազանց արդյուքն է ստացվում։ Դրա վառ օրինակներից է «Կարաս» գինին:

Շնորհակալ ենք մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր հնարավորություն են ընձեռել այսօր նշելու քսանհինգամյա հոբելյանը արգենտինյան ստեղծարար ոգու բացառիկ դրսևորման խորհրդանիշ՝ Տանգոյի համերգով։

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ հայ-արգենտինյան կապերը շարունակվելու են զարգանալ բարեկամության ոգով՝ արձանագրելով բազմաթիվ նոր ձեռքբերումներ, որոնց մասին խոսվելու է մեր հարաբերությունների ոսկե, ադամանդե և հաջորդող բոլոր հոբելյաններին:

website by Sargssyan