Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի՞ կարող առաջադրել

«Հաղթանակ» կամրջին մահվան ելքով վթարի դեպքի առթիվ քննվող գործով մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  «Հաղթանակ» կամրջի վրա «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հանգամանքները, վարորդին առաջադրվել է մեղադրանք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով․«2017թ. օգոստոսի 30-ին ահազանգ է ստացել, որ  ժամը 04:40-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեկ անձ  մահացել է, երկուսը՝  ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ավտովթարի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս,  նկատել է իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ փողոցը հատող կենդանու և, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները, արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու փոխարեն՝  մեքենայի ղեկը կտրուկ ձախ ու աջ մանևրելով՝ կորցրել է իր վարած տրանսպորտային միջոցի կառավարումը։ Արդյունքում՝ հարվածել ու կոտրել է կամրջի պաշտպանիչ մետաղյա ճաղավանդակը և ընկել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Քննությամբ պարզվել է, թե վթարի պահին ով է գտնվել ավտոմեքենայի ղեկին, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատամանրաթելային, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով»:

 

 

website by Sargssyan