Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Կաթնամթերքը փչանում է, թափում ենք Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Սարալանջում վատ որակի ջուր են խմում

Շիրակի մարզի Սարալանջ համայնքում խայտառակ որակի ջուր են խմում: Մեզ հետ զրույցում դժգոհեցին Սարալանջի բնակիչները։ Սարալանջը խմելու ջուր ստանում է Մանթաշի ջրամբարից։ Գյուղացիների խոսքով՝ խողովակները 60–ական թվականներից են օգտագործվում, դրանք ամբողջությամբ քայքայված վիճակում են։

«Անթույլատրելի է այդ խողովակներից ջուր խմելը: Քայքայված խողովակների պատճառով ջրում ինչ ասես, որ չեն հայտնվում՝ հող, որդեր, բայց ստիպված օգտագործում ենք, ի՞նչ անենք»,– վրդովվեցին նրանք:

Սարալանջցիների խոսքով՝ բոլորը զարմանում են՝ ո՞նց կարելի է նման վտանգավոր որակի ջուր խմել: Իսկ վատորակ ջրից այստեղ օգտվում է 370 տնտեսություն: Բնակիչների առողջական վիճակով մտահոգ համայնքի ղեկավարն այն լաբորատոր փորձաքննության է ուղարկել։

«Սանէպիդկայանից գալիս են, նմուշ են տանում, հարցրել եմ, ասում եմ` ո՞նց է պատասխանն, ասում են` դու չգիտե՞ս ինչ պատասխան պետք է լինի»,– ասաց համայնքի ղեկավար Ցոլակ Հովհաննիսյանը։

Նա 5 տարի է` ինչ ղեկավարում է Սարալանջը, այդ տարիների ընթացքում բոլոր կառույցներում խնդիրը բարձրաձայնել է, բայց անընդհատ նույն պատասխանն է ստացել՝ կփոխենք: Սարալանջի խմելու ջրի ցանցը հանձնված է եղել «Հայջրմուղ» ընկերությանը: Վերջինս պետք է խնդիրը լուծեր, սակայն, ծրագիրն այդպես էլ կյանքի չի կոչվել:

«Եկան նայեցին, ասացին՝ անելու ենք, միլիոն ու կես գումար հատկացրեցին, բայց քիչ էր, ասացին՝ մյուս տարի գումարը կավելացնենք, բայց «Հայջրմուղը» փլուզվեց»,– պատմեց համայնքի ղեկավարը:

Հիմա Սարալանջի խմելու ջուրը «Վեոլիա Ջուր» ընկերության ենթակայության տակ է գտնվում: Մի քանի անգամ արդեն նրանց դիմել են, հուսադրող պատասխան չեն ստացել:
«Ասացին՝ բյուջե չունենք, խնդիրները պետք է հասկանանք ու նոր քայլեր ձեռնարկենք»,– փոխանցեց նա:

Թեև պարբերաբար խոստումներ են հնչում, բայց գյուղացիները շարունակում են իրենց առողջության համար վտանգավոր ջուր օգտագործել:

 

website by Sargssyan