Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Կաթնամթերքը փչանում է, թափում ենք Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Արման Նավասարդյան. «Ադրբեջանին այդքան էլ լավ օրեր չեն սպասվում»

– Պարո՛ն Նավասարդյան, Պ. Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը: Հայտնի է, որ Ադրբեջանի պատճառով կոռուպցիոն սկանդալներ էին ծավալվել նաև ԵԽԽՎ–ի շուրջ: Ի՞նչ եք կարծում, նոր նախագահի ընտրությամբ վեհաժողովն իր աշխատանքի նկատմամբ հանրային վստահությունը կարո՞ղ է վերականգնել:

– Նախ՝ Պ. Ագրամունտի հրաժարականն ավելի շատ մենք էինք կապում նրա կոռուպցիոն անձնավորություն լինելու հետ: Նրա հեռացման մոտիվացիան բոլորովին այլ էր՝ քաղաքական խնդիր կար: Նրան մեղադրեցին Սիրիա այցելելու և Բաշար Ալ–Ասադի հետ հանդիպելու մեջ: Պաշտոնապես նա հենց դրա համար է հեռացվել: Այլ բան, որ նա իսկապես շատ կոռումպացված անձնավորություն էր, բոլորը դա գիտեին ու շեշտադրում էին նրա «սև խավիարական» լինելը: Սա լավ երևույթ է, որ հասել են նրա հրաժարականին: Փաստորեն ճնշման տակ է հրաժարական տվել, եթե մնար, ավելի խայտառակ ձևով կարող էր հեռանալ: Իսկ ինչ վերաբերում է նոր նախագահի՝ Ստելլա Կիրիակիդեսի ընտրությանը, ապա այն բարենպաստ որոշում է մեզ համար, որովհետև Կիպրոսի հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Այնպես որ՝ հույս ունենանք, որ ԵԽԽՎ–ում իրադրությունն ի նպաստ մեզ կփոխվի: Համենայն դեպս, Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը հրապարակային քննարկման է դրվում ու քննադատության ենթարկվում: Բացի այդ, մարտ ամսից մենք՝ այդ թվում ես, համառ պայքար էինք մղում ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածության դեմ, ով ներկայացված էր ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու համար: Իմ ձեռքի տակ կա Ադրբեջանի պաշտոնական նամակը, որով նրանք հրաժարվում են այդ թեկնածուից: Սա ևս լավ երևույթ է: Ընդհանուր առմամբ՝ կարող է իրադրություն փոխվել: Բացի այդ՝ մեր պատվիրակության նոր ղեկավարի՝ Արփինե Հովհաննիսյանի ունակությունների մասին բարձր կարծիք ունեմ, նա իրավաբան է, և ամենակարևորը՝ անգլերենի է տիրապետում: Սրանք կարևոր հանգամանքներ են, և, կարծում եմ, դրական տեղաշարժեր կլինեն:

Բայց մենք Հայաստանում մի քիչ չափազանցնում ենք ԵԽԽՎ–ի տեղն ու նշանակությունը միջազգային հարաբերություններում: Այն, իհարկե, կարևոր է, բայց այն կազմակերպությունը չէ, որը որոշիչ նշանակություն կարող է ունենալ միջազգային կոնկրետ և որոշիչ հարցերում:

– ԵԽԽՎ–ն խստացրել է իր վարքագծի կանոնագիրքը: Անդամների կողմից էթիկայի խախտումների դեպքում այն հետաքննության, ինչպես նաև խիստ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն է ստեղծում: Փոփոխությունը զերծ կպահի՞ ադրբեջանական պատվերներից, մասնավորապես՝ հակահայկական քարոզչության գործիք հանդիսացող նոր զեկույցներից:

– Այն, որ ադրբեջանական՝ մասնավորապես արտաքին քաղաքականության մեխանիզմը փչացած է, երկու կարծիք լինել չի կարող: Հայտնի է, թե վերջերս ինչպիսի տվյալներ են առաջ քաշվում: Ադրբեջանի կոռումպացվածության մասին է հայտարարվում, վառ օրինակն էլ «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող աղմկահարույց գործն է: Այնպես որ, հույս ունենանք, որ ողջամտությունն ու ազնվությունը երբեմն գոնե կհաղթեն փողին և կոռուպցիային, ինչի օրինակը Բյուլբյուլօղլուի թեկնածության հարցն ու Ագրամունտի հրաժարականն էին:

Ի դեպ՝ ադրբեջանական կոռուպցիոն գործերի հետ կապված ԵԽԽՎ–ում հետաքննություն է սկսվել: Ադրբեջանից պահանջում են գնահատական տալ ու միջոցներ ձեռնարկել: Իսկ եթե Ադրբեջանի պատասխան քայլերը չբավարարեն, կարող են մինչև անգամ ԵԽԽՎ–ից Ադրբեջանին վտարելու հարց դնել: Բացի այդ, հատկանշական է նաև «The Guardian» պարբերականում հրապարակված հոդվածը, որը գրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Վերջինիս հանդեպ բռնություններ էին կիրառվել, հիմա նա ազատ է և ներկայացրել է Ադրբեջանի կոռուպցիոն պատմությունները: Կարող ենք ասել, որ միջազգային կազմակերպություններում ու հարաբերություններում մերկացվում է Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը: Փաստորեն, այս ընդհանուր վերաբերմունքի հետ կապված Ադրբեջանին կարծես այդքան էլ լավ օրեր չեն սպասվում: Ընդգծված վերաբերմունք կա թե՛ միջազգային մամուլի և թե՛ կազմակերպությունների կողմից: Բացի այդ, ԱՄՆ–ի հետ իրենց հարաբերությունները բավականին սրված են: Ադրբեջանում առկա կոռուպցիոն խնդիրների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՄՆ–ից այդ երկրին պահանջներ են ներկայացվում:

Աննա Բադալյան

 

website by Sargssyan