Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Կաթնամթերքը փչանում է, թափում ենք Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

ԵԼՔ-ը ժամանակից շուտ կրակեց անհրաժեշտ փամփուշտը

ԵԼՔ-ի նախաձեռնությունը, լիառաջնահերթ օրակարգ է համարվում այսպես ասած արտաքին վեկտորը: Դաշինքը ներկայացնում են իրավիճակը հետևյալ կերպ ՝ Հայաստանի անարդյունավետ կառավարումն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները պատճառն են արտաքին ուժերի, այս դեպքում դրանցից մեկից գաղութային կախվածության:

Նորաստեղծ դաշինքում մոռանում  մոռանում են մեկ բան ՝ պետությունն ու պետության ֆունկցիաները իրացնող իշխանությունը միշտ են կախված ինչ-որ ուժից: Ժողովրդավար, կայացած երկրներում այդ ուժը հանրությունն է, որը ընտրության միջոցով է ֆիքսում իշխանության կախվածությունը ՝ սեփական հասարակությունից: Եթե այդ լեգիտիմ կախվածությունը չի ֆիքսվում, իշխանությունը պետք է այլ տեղերում ման գա լեգիտիմությունը: Դա կլինի Արևմուտքը, թե Ռուսաստանը, կապ չունի: 

Այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության մասնակցությունը քաղաքական կյանքին և գիտակցումը, որ ընտրական գործընթացներով հնարավոր է իշխանություն ձևավորել ազատ, մրցակցային պայմաններում, գնալով մոտենում է զրոյին: 

Իսկ այն, որ ռուսական կողմը, կամ նույն Արևմուտքը փորձելու են լեգիտիմությունը դրսում փնտրող իշխանության հետ զբաղվել տարաբնույթ մանիպուլացիաներով, նորություն չէ: Տարբերությունն այն է, որ Արևմուտքում դա անում են փափուկ ուժի գործիքներով, Ռուսաստանը դա անում ՝ կոշտ միջոցներով ու տհաճ հռետորաբանությամբ: Այս ամենից, սակայն, խնդրի էությունը չի փոխվում: Եվ չի փոխվելու, քանի դեռ Հայաստանյան վերնախավը ինքնաբավ, փակ խումբ է:

ԵԼՔ-ի ձախողած նախաձեռնությունը նաև այն փամփուշտն էր, որի կրակելու վտանգը միշտ կար ու միշտ կարող էր ներկայացվել որպես հակափաստարկ ռուսական կողմին: Այն այլևս կրակված է և «փուստ»:

Արտակ Ասլանյան

website by Sargssyan