Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Անակնկալ. Լիբանանը արևելյան Երուսաղեմում դեսպանություն կկառուցի Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը

«Միսս Արմենիա» մրցույթի հաղթող գեղեցկուհին նոր թագ ունի (լուսանկար)

«Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը նոր թագ ունի. շքեղ թագը նրան ուղարկել են Ֆրանսիայից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Միսս Արմենիա» հհ-ի նախագահ Գոհար Հարությունյանը, գրում է wnews.am-ը։

Ինչպես հայտնի է, «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթից հետո Artyom’s ոսկերչական ընկերությունը, որը պատրաստել էր թագը, հետ էր վերցրել այն՝ պատճառաբանելով, որ մրցույթի կազմակերպիչները բավարար կերպով չեն ապահովել իրենց գովազդը։

Նկատենք, որ Artyoms-ի գովազդը տեղադրված էր մրցույթի գովազդային մեծ վահանակներում, հրավիրատոմսերի, բուկլետների վրա։ Բացի այդ, նախքան շոուն թագը տեղադրված էր օպերայի մուտքի մոտ. ոսկերչական ընկերության լոգոտիպով պաստառի կողքին՝ գրավելով բոլոր հրավիրվածների ուշադրությունը։ Ըստ պայմանավորվածության, ոսկերչական ընկերության անունը պիտի հնչեցվեր նաեւ բեմից՝ շոուի ժամանակ, սակայն սցենարական վրիպման պատճառով, նրանց անունը չէր հնչել, ինչն էլ զայրացրել էր ընկերության տնօրինությանը, ովքեր շոուի ավարտից անմիջապես հետո հետ էին պահանջել թագը՝ հանելով այն 17-ամյա գեղեցկուհու գլխից։ Թեպետ, շոուից անմիջապես հետո «Միսս Արմենիա»-ի կազմակերպիչները առաջարկել են վճարել թագի դիմաց, սակայն ոսկերչական ընկերության տնօրենը մերժել է այդ առաջարկը։
Միջադեպը լայն արձագանք ստացավ լրատվամիջոցներում եւ Artyom’s-ը փորձեց հնարավորինս օգտվեց ստեղծված իրավիճակից: Հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություն. Artyom’s–ի կողմից տարածվում էր տեղեկատվություն, թե «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամն է ետ տվել թագը:

Ընկերությունն ի վերջո առաջարկեց «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կազմկոմիտեին հրավիրել մամուլի ասուլիս և թագը պաշտոնապես հանձնել մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը որոշում կայացրեց մերժել այդ առաջարկը և ընդհանրապես հրաժարվել ընկերության թագից:
Թեպետ կազմակերպիչներն ընդունում են գովազդային պայմանավորվածությունը ոչ ամբողջապես կատարելու փաստը և առաջարկել են ընկերությանը շտկել իրավիճակը մի շարք հաղորդումներում մամուլում ոսկերչական ընկերության անունը հնչեցնելով, բայց ոսկերչական ընկերության պահվածքը շոուից հետո, թագը ետ վերցնելն ու այդ թեման մամուլում այդքան շահարկելը համարում են գործընկերներին ոչ հարիր պահվածք:
«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամն այս ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյոռքից՝ գեղեցկուհուն թագով ապահովելու նպատակով։ Մասնավորապես, հիմնադրամին դիմել էին Լիբանանից ոսկերիչները՝ առաջարկելով առանց գովազդվելու թագ պատրաստել գեղեցկուհու համար։
Մրցույթի կազմակերպիչներին իր աջակցությունն էր հայտնել նաեւ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյանը։
Գեղեցկուհուն թանկարժեք թագ են ուղարկել ֆրանսիացի հայ բարերարները, ովքեր չեն ցանկանում բարձրաձայնել իրենց անունը։
Լիլի Սարգսյանը կկրի հենց այս թագը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

website by Sargssyan