28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Դավիթ Բաբայան. «Առանց Արցախի հակամարտությունը չի կարող կարգավորվել»

Past.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան ի հետ.

– Պարո՛ն Բաբայան, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից բավականին ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը դրանք կյանքի կոչելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարում: Այդ համատեքստում ՀՀ–ի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից ի՞նչ արդյունք կարելի է սպասել:

– Այո, Ադրբեջանը չի կատարում՝ թեպետ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Բայց եթե չի կատարում, ամենևին չի նշանակում, որ մենք որևէ հանդիպում չպետք է կազմակերպենք, կամ էլ այդ հանդիպումները կարևոր չեն: Ի վերջո, այդ հանդիպումների ժամանակ ևս մեկ անգամ հստակեցվում է խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը: Բացի այդ, նաև քննարկում են ձևերը, թե ինչպես պետք է կյանքի կոչել այդ բոլոր պայմանավորվածությունները: Հետևաբար, պետք է պարզապես շարունակել հանդիպումները, դա շատ կարևոր է: Պետք է շարունակել, եթե անգամ դժվար կամ անիմաստ թվա:

Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպման սպասելիքներին, ապա մենք ակնկալում ենք, որ ևս մեկ անգամ կկարևորվի խաղաղ բանակցային գործընթացի շարունակական լինելը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Միգուցե ինչ–որ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար որևէ տեղաշարժ լինի:

– ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ երկու երկրների նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները: Վերսկսելու շանս այս պահին տեսնո՞ւմ եք:

– Առհասարակ գործընթացը չի դադարել: Այս տարիների ընթացքում դադարել է միայն 4 օրով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ: Բայց ընդհանուր առմամբ ընթանում են: Եվ ինչքան էլ տրաֆարետային հնչի, բայց գործընթացը պահպանելու համար շատ մեծ ջանքեր են պետք: Սա չափազանց դժվար հակամարտություն է և, ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք աննորմալ երկրի հետ: Եվ որպեսզի այդ գործընթացը, խաղաղ բանակցային ձևաչափը պահպանվի, պետք է ջանքեր գործադրել ամենօրյա կտրվածքով:

– Փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ բանակցությունները փակուղում են, և առանց Արցախի ներգրավման խնդրի լուծում չի կարող լինել:

– Ոչ թե փակուղում ենք, այլ բարդ իրավիճակ է: Ընդհանրապես հակամարտությունն ինքն է բարդ: Բայց այլ տարբերակ չկա: Եթե որևէ մեկն ակնկալում է, որ երկու օրում, երկու ժամում, կամ երկու տարում կկարգավորվի հարցը, այդպես չէ: Այն, ինչ–որ կա հիմա, սա էլ է կարգավորման տարբերակ: Եվ քանի որ այլ տարբերակ չկա, որը կարող է խաղաղ հանգուցալուծում ապահովել, ներկայիս ձևաչափը՝ նույն ստատուս–քվոյի պահպանմամբ, լավագույն տարբերակն է դարձել բոլորի համար: Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, քանի դեռ շարունակում է աննորմալ պահվածք ցուցաբերել, այժմ ամենակարևոր հրամայականը խաղաղության և կայունության պահպանումն է:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա մեր դիրքորոշումն էլ է այդպիսին: Առանց Արցախի գործընթացը չի կարող կարգավորվել, և ընդհանրապես, առանց Արցախ հակամարտությունը չի կարող կարգավորվել: Անհեթեթություն է, իհարկե, երբ Ադրբեջանի պահվածքի «շնորհիվ» հիմնական կողմը չի մասնակցում գործընթացին, բայց դա չի նշանակում, որ հարցի կարգավորումը առանց Արցախի է լինելու: Այդ ձևաչափի վերականգնումը ուշ թե շուտ տեղի է ունենալու:

Աննա Բադալյան

website by Sargssyan