Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Հայաստանում մեկնարկեցին Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը

Երևանի «Արարատ վալի քանթրի քլաբ»-ում տրվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ-ում եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, գոլֆի սիրահարներ:

«Այս փառատոնի անցկացմամբ ևս Հայաստանի ու Եվրոպական միության միջև կառուցվում է ամուր կամուրջ: Ամբողջ Եվրոպայում այս փառատոնին մասնակցում է ավելի քան 15 մլն մարդ: Հայաստանը իր հետաքրքիր լանդշաֆտային տարածքներով կարող է գրավիչ լինել գոլֆի սիրահարների համար և վստահ եմ, որ գոլֆի նոր խաղահրապարակների կառուցմամբ, հատկապես հանգստի գոտիներում, կխթանվի սպորտային տուրիզմի զարգացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սվիտալսկին: Նրա խոսքով, Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի շրջանակում անցկացվելու են նաև հեծանվավազքի, ձմռանը՝ դահուկավազքի, իսկ հաջորդ տարի նաև բասկետբոլի մրցաշարեր: «Մեր նպատակն է խթանել Հայաստանում առողջ կենսակերպը»,- ասաց դեսպանը:

Իր հերթին, Գաբրիել Ղազարյանը ողջունեց փառատոնի անցկացումը մեր երկրում և ընդգծեց, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր մարզաձևերի ու սպորտային տուրիզմի զարգացմանը:

Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է նպաստել առողջ ակտիվ կենսակերպին, խթանել տարբեր տարիքի մարդկանց զանազան մրցաշարերում մասնակցությունը, ինչպես նաև Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացումը:

Փառատոնի մրցաշարերից երկուսը՝ ընտանեկան գոլֆի փառատոնն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարը կտևեն հոկտեմբերի 7-22-ը, իսկ հոկտեմբերի 8-ին կանցկացվի լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների ու մեծահասակների համար:

 

website by Sargssyan