28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Օծանելիք և կոսմետիկ միջոցներ ներկրող խոշոր ընկերությունները՝ խոշորացույցի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Թեև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ստուգուների ծրագրով նախատեսված է ստուգում իրականացնել օծանելիքի և կոսմետիկ միջոցների արտադրանքի շուկայի շուրջ 20 ընկերությունում, սակայն այս պահին արդեն ստուգում իրականացվել է 14 տնտեսվարողների մոտ: 7–ում գործընթացը դեռ շարունակվում է, իսկ մյուսներում արդյունքներն արդեն ամփոփվել են:

Նշենք, որ ստուգումներն իրականացվել են խոշոր ներկրող և իրացնող ընկերություններում և արձանագրել ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։

6 ընկերություններում՝ «Բրենդդ իստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ» ՍՊԸ, «Տրիոփրոջեքթ» ՍՊԸ, «ԲԻԷՅՋքլին» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ, «ՍԱՍ–գրուպ» ՍՊԸ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերը լիովին կամ որոշ ապրանքների մասով բացակայելեն։ 3–ում՝ «Ռուժբուտե» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ և «ՍԱՍ–գրուպ» ՍՊԸ, լիովին կամ որոշ ապրանքների դեպքում առկա չեն եղել հայերեն մակնշումները։

ՇՎՏՄ–ի տեղեկատվության համաձայն, տնտեսվարողներից մի քանիսը հայտնաբերված խախտումներն արդեն իսկ վերացրել են, մյուսներին տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետում թերությունները վերացնելու վերաբերյալ։ Խախտումները չվերացնելու դեպքում տվյալ ընկերությունները կրկնակի տուգանքի կենթարկվեն։

Ի դեպ, 2017 թ–ի հունվարի 1–ից ուժի մեջ է մտել և գործում է օծանելիքի և կոսմետիկ միջոցների ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգը, որի պահանջները պարտադիր են բոլոր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները չեն տուգանվի, եթե կատարեն կանոնակարգի բոլոր պահանջները, բայց հայկական ընկերությունները, ինչպես ցույց են տալիս ստուգումների արդյունքները, խախտել են այն և տուգանվել 100000–ից 300000–ի չափով:

ՇՎՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ստուգումներն իրականացվել են ռիսկային համարվող ընկերություններում, որոնք չէին տուգանվի, եթե իրենց կողմից ներմուծված ապրանքի իրացումից առաջ հայտարարագրվեին, սերտիֆիկացվեին, հայերեն լեզվով մակնշում իրականացվեին, հետո նոր միայն վաճառվեին:

«Խախտում թույլ տված բոլոր ընկերությունները վարչական տուգանքի են ենթարկվել: Շատերը մինչև կարգադրագրեր ստանալն արդեն վերացրել են թերությունները, իսկ այն ընկերությունները, որոնք կարգադրագրեր ստանալուց հետո նույնպես դրանք չվերացնեն, ապա տեսչական մարմինն իրավունք ունի դատական կարգով պարտադրել, որպեսզի տնտեսվարողը թերությունները վերացնի: Բայց ես կարծում եմ, որ հարցը դատարան դիմելուն չի հասնի, քանի որ բոլորն էլ շահագրգռված են շտկել թերությունները և խախտումները»,– ասաց Ա. Մկրտչյանը:

Այսինքն, եթե խոշոր ներկրողների համար 100 կամ 300 հարյուր հազարը մեծ փող չէ և նախկինում կարող էին ողջ տարին առանց պատշաճ սերտիֆիկացման ու հայերեն մակնշման վաճառք իրականացնել, իսկ տարին մեկ անգամ էլ որպես բյուջե մուտքագրված բոնուսային գումար «տուգանվել» ու համարել, թե դրանով դեռ մի բան էլ բյուջեին օգուտ են տվել, ապա հիմա այդպես չէ: Խախտումը վերացնելու հարցը կարող է վիճարկվել դատարանում: Իսկ եթե հարցը շատ բարդանա, ապա հնարավոր է անգամ ընկերության գործունեության կասեցման հարցը դատարանում վիճարկել:

«Տնտեսվարողը պետք է թերությունները վերացնի, այլ ճանապարհ չունի: Բայց, նշեմ, որ այնպիսի դեպք չի եղել, որ կարգադրագիր ստանալուց հետո թերությունները չվերացվեն, քանի որ տնտեսվարող ընկերություններն էլ են հասկանում դրա կարևորությունը»,– ասաց Ա. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ տեսչական մարմինը հիմք է ընդունում ընկերությունների կողմից տրամադրած փաստաթղթերը և հավելյալ լաբորատոր ստուգման չի ենթարկում տվյալ ապրանքը, իսկ եթե որևէ սպառող բողոքով դիմի տեսչական մարմին, ապա տվյալ ապրանքի որակի ստուգումն արդեն կիրականացվի մի քանի ուղղություններով:

Այնպես, որ հույս կա, որ շատ շուտով մեծ ու փոքր խանութներում վաճառվող օծանելիքն ու կոսմետիկ միջոցները չեն վաճառվի առանց պատշաճ մակնշման, բայց այնուամենայնիվ դա դեռ բավարար չի լինի պնդելու, որ մակնշված սրվակի ու դրա պարունակության միջև այլևս ոչ մի տարբերություն չկա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 




 

website by Sargssyan