Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Անակնկալ. Լիբանանը արևելյան Երուսաղեմում դեսպանություն կկառուցի Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը

ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրման համոզմունքն ու կասկածները. ՌԴ–ն կձախողի՞ այն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ըստ կողմերի հայտարարությունների՝ նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում իրականություն պետք է դառնա: Զուգահեռ կան լուրեր, որ Ռուսաստանը փորձում է ձախողել ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրումը: Այս լուրը շրջանառվում է ու կապվում հատկապես Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան առաջիկա այցի հետ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը չբացառեց, որ ՌԴ–ն կարող է նման ցանկություն ունենալ:

«Ամեն վայրկյան Ռուսաստանը կարող է որոշում ընդունել, որից հետո մեզ մոտ մեկ գիշերվա ընթացքում կարող է ամեն ինչ փոխվել: Մինչև հիմա հնչած հայտարարությունները հաշվի առնելով՝ կարծես նման խնդիր չունեն: Բայց զուգահեռ այնպիսի զարգացումներ են կատարվում ՌԴ–ի քաղաքականության մեջ, ըստ որի՝ վերջնական ու հստակ համոզմունք հայտնել, թե համաձայնագիրը կստորագրվի, դժվար է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Մ. Սարգսյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն էլ շեշտեց, որ որևէ նշան չի նկատել, ինչը թույլ կտար ենթադրել, թե ՌԴ–ն նման ջանքեր է գործադրում:

«Ավելին՝ գրեթե համոզված եմ, որ ՌԴ–ն գիտակցում է նման պայմանագրի հնարավոր դրական ազդեցությունը նաև ԵՄ–ՌԴ հարաբերությունների վրա: Այսինքն՝ պաշտոնական Մոսկվան Հայաստանը կարող է որպես կապող օղակ դիտարկել՝ ԵՄ–ի հետ քաղաքական երկխոսության ևս մեկ հարթակ ունենալու համատեքստում»,–ասաց քաղաքագետը:

Մանվել Սարգսյանը հակառակն է պնդում:

«Մենք արդեն սովոր ենք անակնկալների, որևէ զարմանալի բան չկա: ՌԴ–ն բավականին բարդ իրավիճակներում է, դրա համար ամեն րոպե կարող են որևէ բան փոխել: Նոր քաղաքականություն են մշակում, հարաբերություններ են ստեղծում: Սովորաբար ռեգիոնալ գերտերությունների ցանկացած նման հարաբերություններում տարբեր պահանջներ են ձևավորում: Օրինակ՝ թե՛ ՌԴ–ի, թե՛ Թուրքիայի կողմից կարող են պահանջներ ի հայտ գալ: Ադրբեջանը ևս բարդություններ ունի, ուլտիմատումներ է դնում ԵՄ–ի և այլ երկրների առաջ: Իսկ Ռուսաստանն էլ պատրաստ է մի բան պոկել Հայաստանից ու թանկ գնով տալ»,–նշեց նա:

Դիտարկմանը, թե մեկ գիշերվա մեջ ամեն ինչ փոխելու փորձն ունենք և այս անգամ ևս կարող է բացառություն չլինել, Հրանտ Մելիք–Շահնազարյանը նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականի հետ:

«Դրա մասին շատ երկար խոսվեց: Նույնիսկ ամենաբարձր ղեկավարության մակարդակով մանրամասն ներկայացվել է, թե ինչպես է եղել ԵՏՄ գոտուն մեր միացման որոշումը: Ներկայացվել է նաև, թե ինչո՞ւ է ԵՄ–ն այն ժամանակ հրաժարվել ՀՀ–ի հետ պայմանագիր ստորագրել: Ընդ որում՝ հատկանշական է, որ ԵՄ–ի պաշտոնյաները այդ ամենին հետևած ժամանակահատվածում բազմիցս հայտարարել են, թե ժամանակին սխալ որոշում են կայացրել, որ հրաժարվել են Հայաստանի հետ ասոցացման պայմանագրից: Պաշտոնական Երևանի կողմից առաջարկվում էր «և՛ և՛» բանաձևը, որը ԵՄ–ի կողմից մերժվեց: Սխալը, սակայն, ընդունվեց, և բանակցությունները փաստացի վերսկսվեցին: Հիմա արդեն ստորագրման ժամանակաշրջանն է մատնանշվում: Ես քաղաքական խնդիրներ չեմ տեսնում թե՛ ՌԴ–ի, թե՛ ԵՄ–ի, և թե՛ ՀՀ–ի կողմից: Տեխնիկական հարցեր կան, որոնք դեռ շարունակվում են քննարկվել, բայց դրանք լուծվող խնդիրներ են: Հուսով եմ, որ բոլոր դեպքերում, մենք նոյեմբերին կունենանք այդ պայմանագիրը»,– ասաց Հ. Մելիք–Շահնազարյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan