ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Հովիկ Աբրահամյանը հերքում է. նա ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հանձնարարական չի տվել

Մոտ երկու շաբաթ է, ինչ լրատվական տարբեր ձևաչափերով ակտիվորեն քննարկվում է հայաստանյան դպրոցներում օտար լեզուների ու հատկապես ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի վերաբերյալ թեմաները:

Հարցի շուրջ հասարակության արձագանքը խիստ բացասական է:

Թեև կառավարության ներկայացուցիչներն, ի դեմս վարչապետի, փորձում են ամեն ձևով լղոզել, ու որքան հնարավոր է շուտ փակել թեման, բայց, այնուամենայնիվ, լրագրողական հստակ հարցադրումներից խուսափելն անհնարին եղավ: Օրակարգային թեմայի շուրջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով խնդրի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ էր անում, ասուլիս հրավիրեց, ու բավական անվստահ ու վախվորած հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը որևէ առնչություն չունի հայեցակարգի մշակման հետ:

Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա չենք կարող չնկատել նրա՝ «моя хата с краю» պահվածքը: Եռաբլուրում Կարապետյանը կեսբերան հայտարարեց, թե ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ հանձնարարական չի տվել: Այս ամենը դեռ քիչ էր՝ հայտարարությամբ հանդես եկավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով բավական մեծ ոգևորությամբ հայտարարեց, թե հայեցակարգի հանձնարարականը եղել է ոչ թե Կարապետյանի, այլ Հովիկ Աբրահամյանի ժամանակ: Ինչևէ, Past.am–ին հաջողվեց կապ հաստատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Քննարկման թեմայի շուրջ Հ. Աբրահամյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ նման հայեցակարգի մշակման հանձնարարական չի եղել, հետևաբար, այն իր նախաձեռնությունը չէ:

Ինչպես տեսնում ենք՝ կծիկը գնալով ավելի է խճճվում: Հասարակության հետաքրքրությունը սպառելու և, ի վերջո, հասկանալու, թե որտեղից Անահիտ Բախշյանին փաստեր, որ հենց Աբրահամյանի ժամանակ է մշակվել հայեցակարգը, կապվեցինք նրա հետ ևս, ով, սակայն, վստահեցրեց, որ չունի հիմքեր ու հիմնավորումներ՝ օրերս իր կողմից արված հայտարարության հետ կապված: «Ես չունեմ փաստեր կամ ապացույցներ, որ հայեցակարգը մշակվել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ: Պարզապես հիմնվել եմ ԿԳ նախարարի խոսքի վրա, ով ասել էր, որ դա չի եղել գործող վարչապետի հանձնարարականը: Այստեղից արել եմ հետևություն, որ դա եղել է նախկին վարչապետի հանձնարարականը»:

Եվ հենց այստեղ է, որ զավեշտը հասնում է իր կուլմինացիոն կետին: Փաստորեն դուրս է գալիս, որ կոալիցիոն դաշնակիցները, «ապրելով» մեկ տանիքի տակ, «շուն ու կատու» են խաղում ու չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, և սա դեռ քիչ չէ՝ սեփական անհաջողությունները փորձում են բարդել ոչ ավել, ոչ պակաս, նախկին ղեկավարների վրա:

Ինչ վերաբերում է Բախշյանին, նա, իհարկե, հարգանքի արժանի վաստակ ունի, բայց քաղաքական հայտարարությունների մակարդակում թերանում է: Մյուս կողմից նախարարի ու վարչապետի ստեղծած թնջուկն այնպես է մոլորեցրել բոլորին, որ ոչ միայն տիկին Բախշյանը, այլ ցանկացած ոք կարող է մոլորվել: Հետաքրքրական է մեկ այլ բան: Երբ խոսվում է, օրինակ, ՌԴ քաղաքացիների կողմից ներքին անձնագրերով Հայաստան գալու և դրա շնորհիվ Հայաստանում զբոսաշրջության աճ գրանցելու մասին, Աբրահամյանի անունը մոռանում են: Երբ խոսվում է Հայաստան–Իրան հարաբերությունների՝ մասնավորապես տարանցիկ գազի մասին, Աբրահամյանի անունը մոռանում են, բայց երբ չեն գտնում՝ ի վերջո ով է տվել հանձնարարականը, հանկարծ հիշում են նախկին վարչապետին:

Հանրապետական ու դաշնակցական կոալիցիոն գործընկերները, թերևս լավ կանեն կողմնորոշվեն, թե ի վերջո ով է հանձնարարականի հեղինակը, այլապես իրարամերժ հայտարարությունների շղթան մոլորեցնում է մարդկանց: Չստացվի այնպես, որ հանկարծ պարզվի, որ ռուսաց լեզվի հայեցակարգի հեղինակն, ասենք, Վարդան Մամիկոնյանն է եղել:

Վեներա Հարությունյան



website by Sargssyan