Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Կաթնամթերքը փչանում է, թափում ենք Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Ապագա Վարչապետի թնջուկի հանգուցալուծումը քաղաքական մեծամասնության ձեռքում է

Արման Հովակիմյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած քաղաքական ուժի համար առաջնային կարևորություն ունի իր նախընտրական ծրագիրը և դրա հետագա կյանքի կոչումը։ Այս առումով «Ծառուկյան» դաշինքը բացառութուն չէ։ Դաշինքի նախընտրական 15 կետերը եղել և մնում են առաջնահերթություն, քանի որ «Ծառուկյան» դաշինքը մշտապես պահպանում է իր ընտրողների հետ կապը, իսկ ընտրողները դաշինքին ընտրելով նաև ընտրել են դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագիրը։

«Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը հենց 15 կետերը հնարավոր միջոցներով կյանքի կոչելն է։ Եվ բնական է, եթե գործող Կառավարության գործունեությունը ոչ միայն չի պահովել «Ծառուկյան» դաշինքի ծրագրային 15 կետերի կյանքի կոչումը, այլ նաև այս ընթացքում կյանքի չի կոչել ցանկացած այլ «15 կետ», որը կթեթևացնի ՀՀ քաղաքացու սոցիալական բեռը, ապա «Ծառուկյան» դաշինքը պետք է առնվազն գոհ չլինի Կառավարության գործունեությունից և դա պետք է արտահայտի իր պատգամավորների միջոցով։ 
Հենց սա են վերջին օրերին շեշտում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները՝ խոսելով Կառավարության գործունեության մասին։ Իհարկե, այլ հարց է, թե ինչո՞ւ են հենց «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորները թիրախավորվել զլմ-ների կողմից գործող Կառավարության և հատկապես ապագա վարչապետի ծեծված թեմայում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ թե ներկայիս Կառավարության գործունեությունը, թե ապագա վարչապետի հարցը գտնվում են քաղաքական մեծամանսության տիրույթում։ 
Սա պետք է միանգամայն պարզ լինի յուրաքանչյուր գործչի և լրագրողի համար։ Իսկ նրանց համար, ովքեր դա չէին հասկանում կամ գիտակցում, Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 11-ին հստակ հայտարարեց, որ ապագա վարչապետի հարցի հետ «Ծառուկյան» դաշինքը առնչություն չունի։ Հասկանալի է, որ դաշինքը կարող է գնահատել Կառավարությանը, դրական կամ բացասական արտահայվտել կայացրած որոշումերի մասին, բայց Կառավարության կազմի կամ ապագա վարչապետի հարցում դաշինքը ոչինչ անել չի կարող, քանի որ այդպես է սահմանում ՀՀ Սահմանադրությունը։
Այնինչ զլմ-ներըվերջին օրերին, մեկը մյուսի հետևից մշտապես դիմում են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին հենց այս հարցով, հետագայում փորձելով այս ամենը այլ ուղղությամբ վերլուծելով։ Վերջիններս, բնականաբար, պատրաստակամորեն պատասխանում են այդ հարցերին՝ նաև որպես հիմք ունենալով իրենց ընտորղների կյանքում դրական տեղաշարժերի բացակայության փաստը։ Հասկանալի է, որ նման փոփոխությունների բացակայության պայմաններում բոլոր պատգամավորները պետք է նշեն, որ գոհ չեն գործող Կառվաարության մեկամյա գործունեությունից։
Սակայն զլմ-նմերը, հայտնի ավանդույթով, միշտ փորձում են մութ սենյակում սև կատու փնտրել։ Մասնավորապես նրանցից մեկը այսօր գրել էր, որ «Ծառուկյան» դաշինքը իբր ուղղորդված քննադատությունների տարափ է սկսել գործող Կառավարության հասցեին, իսկ իշխանական քաղտեխնոլոգներից մեկը այս մտքին երկրորդել էր, իբր այդ քննադատությունները սկսել են վերջին մի քանի կարևորագույն օրենսդրական փոփոխություններից հետո։ Հասկանալի է, որ երկու դեպքում էլ փորձ է արվում ամեն ինչը պայմանավորել ապագա դեռևս անհայտ վարչապետի անձով։ 
Եվ որքան անհայտ մնա ապագա վարչապետի անձը, այնքան ավելանալու է զլմ-ների՝ նրան բացահայտելու տառապանքը, իսկ մյուս կողմից ընդլայնվելու է տարբեր մանիպուլյացիաների և երևակայական ստեր գրելու դաշտը։ Զարմանալի է սակայն այն, թե ինչու են զլմ-ները հենց «Ծառուկյան» դաշինքին փորձում ներքաշել ապագա վարչապետի անձի թնջուկի մեջ, երբ, ինչպես վերը նշվեց, դա բացառապես քաղաքական մեծամանսության հարցն է և այդ թնջուկի լուծողն էլ քաղաքական մեծամասնությունն է, ոչ թե «Ծառուկյան» դաշինքը։ Տպավորություն է ստեղծվում, որ անգամ քաղաքական մեծամասնության համար ապագա վարչապետի հարցը դարձել է իսկական հանելուկ, որը լուծելու համար փորձում են այդ գործըթնացին արհեստականորեն մասնակից դարձնել նաև «Ծառուկյան» դաշինքին։ 
Այնինչ «Ծառուկյան» դաշինքին հետաքրքրում են ոչ թե ինտրիգները, այլ իր ընտրողները և իր ծրագրային դրույթները։Ոսւտի ցանկացած Կառավարության գործունեության գնահատականը կազմվելու է բացառապես այդ գործունեության արդյունքների և հայ ընտրողի կյանքի և 15 ծրագրային կետերի իրագործման համադրության արդյունքում։
Այնպես որ, իրականում չկա ոչ մի հանելուկ, իսկ եթե անգամ կա, ապա այն «Ծառուկյան» դաշինքից դուրս է։

website by Sargssyan