Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների դիրքորոշումն արտացոլում է հանրության կարծիքը

 Սարգիս Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որքան մոտենում է ժամանակահատվածը՝ վարչապետի ընտրության, այնքան կրքերը թեժանում են: Սակայն հարկ է նշել, որ այդ թեժացումը բացառապես վերագրվում է երկրի գործող իշխանությանը, քանի որ նրանք ինչպես գիտեք խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմում և հենց նրանք են իրավասու վարչապետի թեկնածու առաջադրել: 

Ինչևէ կուլիսային պայքարը կարծես թե կամաց-կամաց տեղափոխվում է հանրային հարթակ, փորձելով հանրության տրամադրվածությունն ու էմոցիաները ևս ներգրավել պայքարին և օգտագործել ըստ ցանկության: 
Այն որ գործող իշխանությունը ներկայացնող կուսակցության ներսում այդ առումով ինչ-որ քննակումներ են գնում, բնական է, բայց ինչու են այս ամենին իրենց ներդրումը ցանկանում ունենալ լրատվամիջոցները, դա արդեն մտորելու տեղիք է տալիս: 
Անընդունելի է որոշ լրատվականների այն մոտեցումը, որ փորձ է արվում այլ խմբակցության ներկայացուցիչների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կարծիքները կառավարության գործունեությայ վերաբերյալ, ներկայացնել, վերլուծել ուղղորդված կամ այլ ենթատեքստով: Դժվար թե, նույն իշխանական կուսակցության ներսում չգտնվեն մարդիկ, պատգամավորներ, ովքեր չեն տեսնի և չեն կարողանա համապատասխան գնահատական տալ կառավարության գործունեությանը, սակայն այս պարագայում, լրատվականների մոտիվացիան այլ է բնականաբար:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների օրերս հնչած տեսակետներին՝ կառավարության գործունեության վերաբերյալ, կարելի է շեշտել մեկ պարզ իրականություն: Դաշինքի պատգամավորների և նրանց իսկ ընտրողների համար, երկրում դրական տեղաշարժեր արձանագրելու միակ ճանապարը դա նախընտրական ծրագիրն էր՝ 15 առաջնային դրույթներից բաղկացած, որոնց իրագործումն էր միայն երկիրը դուրս բերելու այս ծանր տնտեսական իրավիճակից: Եթե տվյալ կետերը փաստացի կերպով շարունակում են մնալ թղթի վրա և չեն իրագործվում գործող կառավարության կողմից, ապա պատգամավորների և հասարակության այն հատվածի, որոնք իրենց քվեն են տվել «Ծառուկյան» դաշինքին, բացասական վերաբերմունքը առավել քան տրամաբանված է և արդարացված: Այս ամենը պետք է,որ գիտակցեն նաև լրագրողները չփորձելով խառնել միջանձնային հարաբերությունների հետ, որովհետև դրանք տարբեր հարթակներ են: 
Դաշինքի պատգամավորներից Նապոլեոն Ազիզյանն իր հարցազրույցներից մեկում հենց այդպես էլ ասել է, որ որպես մարդ հարգանքով է վերաբերվում գործող վարչապետին, բայց քաղաքական տեսանկյունից կառավարության մեկամյա գործունեությունը ոչ դրական է գնահատում:Քանզի իրեն ընտրած քաղաքացիների կենսակերպում որևէ ակնառու դրական փոփոխություններ չեն արձանագրվել, ինչը և գիտակցում է յուրաքանչյուր պատգամավոր ով պատասխանու է իր համայնքի ներկայացուցիչների առջև:Ուստի փորձել այս ամենը ներկայացնել ուղղորդված քննադատություն առնվազն տկարամտության հետևանք է:
Այս պարզ մտքերը, ինչպես են կարողացել լրագրողները վերլուծել մեկ այլ տեսանկյունից անհասկանալի է, բայց որ նրանց բուն նպատակը հանրությանը, կառավարության գործունեության բացասական կողմեր ներկայացնելն է այլ խմբակցության միջոցով դա այնքան պրիմիտիվ է, որ չնկատելը պարզապես անհնար է:

website by Sargssyan