28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Աշնանային նորաձեւություն. Վերնաշապիկ-զգեստներ

Ավարտին է մոտենում ամառը իր արձակուրդներով, ուղեւորություններով, երկարատեւ զրույցներով սրճարաններում, զբոսանքներով փողոցներում։ Ժամանակն է սովորել, աշխատել եւ, առհասարակ, ժամանակն է։ Շատ դժվար է աշխատանքի անցնել եւ դրա հետ մեկտեղ համապատասխան հագուստ ընտրել, որը չի ջնջի ամռան հուշերը։

Ամառային զգեստապահարանից անցումային տարբերակ կարող է դառնալ զգեստ-վերնաշապիկը։ Եթե պատկերացնենք ամառը որպես մեծ երեկույթ, որից հետո արթնացել եք սիրելի մարդու կողքին, և չեք ցանկանում հագնել երեկվա զգեստը, բայց պետք է նախաճաշեք (տվալ դեպքում գնալ աշխատանքի, պարապմունքների), կարելի է հագնել նրա վերնաշապիկը։ Այդպես էլ արեց մադամ Շանելը, հետո բոլորին համոզեց, որ հիասքանչ հագուստ է ստեղծել։

Chemis անվանումը ֆրանսերենից թարգմանաբար վերնաշապիկ է նշանակում։ Անվանումից երեւում է, որ հագուստն իր մեջ ներառում է տղամարդու վերնաշապիկի տարրեր. օձիքները, ուսադիրները, գրպանները, սակայն գլխավոր տարրը կոճակներն են։

Այդ մոդելների հանրաճանաչությունը հեշտությամբ կարելի է բացատրել։ Առաջինը, եթե ինչ-որ բան ենք վերցրել տղամարդկանց զգեստապահարանից, կօգտագործենք լիարժեք եւ մինչեւ վերջ. մեկ սեզոնի համար չէ, որ քթներս խոթել ենք այնտեղ։ Երկրորդ, զգեստ-վերնաշապիկն իր հիմքում ունի շատ պրակտիկ տարրեր, որոնք օձիքի, ուսադիրների եւ գրպանների շնորհիվ թույլ են տալիս գործնական տեսք ապահովել, սակայն այն կարելի է կրել նաեւ ոչ պաշտոնական իրավիճակում, օրինակ՝ որպես լողափային զգեստ։ Երրորդ, նման զգեստը թույլ է տալիս թաքցնել ամռան ընթացքում չարաշահած պաղպաղակի եւ գարեջրի ավելորդ չափաբաժինները։ Եվ չորրորդ, ձեւերի ու կտորների բազմազանությունը թույլ է տալիս ընտրել յուրաքանչյուր կնոջն ու սեզոնին համապատասխան մոդել։

Օձիքով կամ գոտիով միագույն մոդելները շատ հարմար են աշխատավայրի համար։ Երկարությունն ըստ ճաշակի՝ կարճ ու մինչեւ հատակը ձգվող, ներքեւի մասը՝ նեղ կամ լայն։ Սպիտակ գույնը համադրվում է                          արեւայրուքի եւ ծովի մասին հուշերի հետ, երկնագույնը՝ եւս, վարդագույնը ռոմանտիկ աուրա է ստեղծում, իսկ վառ գույները «հարվածում են թիրախներին»։

Չնայած աշխատավայրում խորհուրդ չի տրվում բացել ուսերը, զգեստ-վերնաշապիկի որոշ նմանատիպ տարբերակները  հարմար են նույնիսկ աշխատանքի համար: Չէ՞ որ ունեք ամենագլխավորը՝ օձիքները, իսկ ծառայողներն այդպես էլ կոչվում են՝ սպիտակ օձիքներ (white collars)։

Անկասկած, ֆավորիտներից է դենիմը՝ ջինսե զգեստ-վերնաշապիկը՝ շատերի կողմից սիրված ու ամենապրակտիկ մոդելը, որը կարելի է հագնել նաեւ ցուրտ եղանակին՝ ավելացնելով բաճկոն կամ սվիտեր, ինչպես  նաեւ լեգինսներ կամ տաբատ։ Նույնը կարելի է անել նաեւ վանդակավոր զգեստների հետ։

Զգեստ-վերնաշապիկը այն մոդելներից է, որոնց հիման վրա հեշտությամբ կարելի է հագուստը բազմաշերտ դարձնել։ Նման հագուստը կարելի հագնել տաբատով կամ լեգինսներով, կամ այն կարելի է համալրել բլուզով։

Զգեստ-վենաշապիկների ոճային տարբերակներից է սաֆարին։ Սակայն դրա հեղինակը ոչ թե մորաքույր Շանելն է, այլ այս անգամ Իվ Սեն-Լորանը։ Սաֆարիները մի փոքր ավելի «խիստ են» դարձել՝ վերածվելով ոչ պակաս նորաձեւ միլիթարի ոճի զգեստի։

Ծաղկավոր մոդելները պաշտոնական ոճից դուրս են. դրանք շատ լավ տարբերակ են երիտասարդների համար։ Նման զգեստները համալրելով կեդերով, ամառային բաց կոշիկներով կարելի է պտտվել ամբողջ աշխարհում։ Որքան քիչ եւ փոքր են զգեստի վրա ծաղիկները, այնքան համապատասխանաբար ավելի «թեթեւ» միջավայրում այն պետք է հագնել։ Բարակ, թափանցիկ զգեստները կարելի է հագնել շորտերի եւ տոպերի վրայից։

Զգեստ-վերնաշապիկների վրա իրենց տեղն են զբաղեցնում փոռերը, ժանյակները եւ այլ նորաձեւ թրենդներ, իսկ ազատ մոդելները արդեն երրորդ սեզոնն է՝ գագանակետին են։ Առհասարակ, զգեստ-վերնաշապիկները կանացի համերաշխության հազվագյուտ օրինակ են։ Տարեցտարի ավելանում են նիհար եւ իրենց կազմվածքին հետեւող կանայք, բայց նրանք համաձայն են չընդգծել իրենց կազմվածքն ու մի քիչ էլ գեր երեւալ՝ ինչպես իրենց մի փոքր թմբլիկ ընկերուհիները։

Վերնաշապիկ-զգեստն ունիվերսալ է, կարելի է փոխել դրա գործառույթները՝ ընտրելով տարբեր աքսեսուաներ։ Մինչեւ վերջ չկոճկված զգեստ-վերնաշապիկը՝ հողաթափերով, շատ լավ տարբերակ է լողափի համար։ Նույն զգեստը կեդերով կամ սովորական կոշիկներով քաղաքային ու աշխատանքային տարբերակ կարելի է համարել, ամառային երկարաճիտ կոշիկներով՝ ակումբային, իսկ բարձրակրունկ կոշիկներով եւ կլատչով՝ արդեն գրասենյակային կամ ներկայանալի։

Որքան էլ շքեղ լինի զգեստ-վերնաշապիկը, այն հարմար չէ որպես երեկոյան զգեստ։ Եթե բարձրակրունկ կոշիկներ եւ կլատչ հավելել, առավելագույնը կարող է որպես կոկտեյլային զգեստ համարվել։ Ուստի, երբեք այն մի համադրեք շքեղ երեկոյան կոշիկի կամ պայուսակի հետ։

NEWS.am STYLE

website by Sargssyan