Ո՞վ է վերահսկելու բանակը. ներիշխանական վերադասավորումների հե... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայաստանը ստատուս քվոյից հետ կկանգնի, եթե Սարգսյանը վտանգ զգ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes-ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կոսովոյի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Ե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ստեփանակերտի յուրօրինակ «արձագանքը» քրդական հանրաքվեին. նոր իրավիճակին ընդառաջ Նոր հեռանկարներ հայ-բրիտանական հարաբերություններում Գագիկ Ծառուկյանը և Մարտին Քալանանը կամուրջ են ստեղծում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման համար. Հայկուհի Թոքմաջյան Տղամարդը լքեց կնոջը հղիության վերջին շրջանում՝ թողնելով անթիվ խնդիրների հետ. սակայն այն, ինչ տեղի ունեցավ կնոջ կյանքում, իսկական հրաշք էր. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Տատիկն ու պապիկը իրենց տունը կտակեցին թոռան երիտասարդ ընտանիքին. նա խալու տակ փոս հայտնաբերեց և այն, ինչ գտավ այնտեղ, շոկի ենթարկեց բոլորին 10 գաղտնիք, որոնցով երբեք չեն կիսվում խելացի կանայք Հրազդանին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը անտառներին չի սպառնում Վերնաշապիկի գույնից չի կախված կրթության որակը Շտապ, ահազանգում է մայրը, արտառոց ու արտակարգ դեպք է եղել Երևանի լոզավազաններից մեկու, 6-ամյա աղջկան բռնաբարել են,,Հայտնի է, թե ով է դա արել Ո՞վ է վերահսկելու բանակը. ներիշխանական վերադասավորումների հերթական խնդիրը Նախանձից դրդված են գրում․ Մհերը՝ վաստակավորի կոչման շուրջ բարձրացած աղմուկից Այն, ինչ բաց ենք թողել! Ամսվա ամենաշքեղ հարսանիքի ձևավորումը Երիտասարդ աղջիկը վթարի է ենթարկվել․ նա եւ ընկերուհիները տեղափոխվել են հիվանդանոց Ռուսաստանի Վ. Գ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը սահմանել է բարձր նշաձող. Արման Վարդանյան (տեսանյութ) Հաջողության հորոսկոպ. Արևելյան հորոսկոպի ամենահաջողակ նշանները Ադրբեջանական գյուղի ջրանցքում վիրավոր զինծառայողի դի է հայտնաբերվել Ուրիշ ոչ մի բան չենք ուզում իրենցից, մենակ աշխատանք Հայաստանը ստատուս քվոյից հետ կկանգնի, եթե Սարգսյանը վտանգ զգա իր իշխանությանը Լիլի Սարգսյանը ճանաչվեց «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող ՀՀ Նախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը

Ինչ պետք է անեք հարստանալու համար՝ Կենդանակերպի ձեր նշանից կախված

Ներկայացնում է՝ ինչ պետք է անել հարստանալու համար՝ ըստ Կենդանակերպի նշանի: 

Խոյ

Բնությունից հսկայական էներգետիկ ներուժ ունեն, ուստի Կենդանակերպի բոլոր նշաններից հարստանալու ամենամեծ հնարավորությունն ունեն: Նրանց առավել հարմար են ղեկավար պաշտոնները կամ սեփական բիզնես ունենալը: Իրենց առավել լավ կդրսևորեն արվեստի արդյունաբերության, գիտության, բժշկության, էկոնոմիկայի ոլորտներում, ներքին գործերի օրգաններում և սպորտում:

Ցուլ

Հիմնական որակը համառությունն է: Նրանք նորույթ չեն սիրում, յուրահատուկ մտքեր վատ են հղանում, փոխարենը՝ շատ լավ կարողանում են ուրիշների մտքերը կյանքի կոչել: Պարզապես իմաստուն և կրեատիվ գործընկեր գտեք կամ խոշոր ու կայուն ֆիրմայում աշխատանքի տեղավորվեք: Կարող եք հաջողության հասնել ֆերմերային, բանկային գործերում, ճշգրիտ գիտությունների, հյուրանոցային-ռեստորանային բիզնեսում, առևտրում, հոգեբանության և արվեստի ոլորտներում:

Երկվորյակ

Կույսերին հավասար Երկվորյակները համարվում են Կենդանակերպի ամենաինտելեկտուալ նշանը: Կարողանում են նոր տեղեկություն կլանել և նոր հմտություններ զարգացնել: Շատ ստեղծագործ են, կարողանում են ոչնչից գաղափարներ ստանալ: Տաղանդավոր են լեզուների, գրականության, հռետորության ոլորտներում: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն կենտրոնանալ, ավելի հավաք և ջանասեր լինել: Կարող են հարստանալ հեռուստատեսության, միջնորդության, առևտրի, հումանիտար գիտությունների, զբոսաշրջային ոլորտի, իրավագիտության, մանկավարժության, հրատարակչական ոլորտներում:

Խեցգետին

Հրաշալի ինտուիցիա և բնատուր գաղտնիություն ոնեն: Զգում են փողի տեղերը և մարդկանց, որոնց շնորհիվ՝ կարելի է հարստանալ: Նրանց դասական ռազմավարությունն է՝ լուռ լսել մարդուն, հետո նրա գաղափարները որպես իրենը ներկայացնել՝ մի քիչ փոխելով: Կարող են հարստանալ զբոսաշրջության, հոգեբանության, մանկավարժության, դիզայնի, արվեստի, պատմության, հնագիտության, ֆոլկլորիստիկայի ոլորտներում:

Առյուծ

Հսկայական կենսական էներգիա և համառություն ունեն, բայց եթե չսովորեն այս որակներին տիրապետել, քանդող կդառնան: Առյուծները հաջողության կարող են հասնել միայն գործում, որն ամբողջ սրտով սիրում են: Ընտրեք մասնագիտություն, որում կարող եք միայն ձեզ վրա հույս դնել՝ անձնական բիզնես իամ ղեկավար պաշտոն: Հարմար կլինեն արդյունաբերության, ոսկերչական, պետական և դիվանագիտական ոլորտնեը, դերասանությունը և շոու-բիզնեսը:

Կույս

Շատ ինտելեկտուալ են, վերլուծական միտք ունեն: Նրանց հարմար կլինի գիտական և ինտելեկտուալ գործունեության հետ կապված աշխատանքը՝ էլեկտրոնիկա, մաթեմատիկա, տեխնիկա, հաշվապահություն, բանկային գործ, բժշկություն, մանկավարժություն, քրեական հետախուզություն, օտար լեզուներ:

Կշեռք

Բնածին դիվանագետ են: Բոլոր վեճերը հարթելու, ուշադիր լսելու, մարդկանց կարեկցելու, նրանց համոզելու բնածին տաղանդ ունեն: Այս մարդկանց փող և հաջողություն կբերեն դերասանական վարպետությունը, դիվանագիտական ծառայությունը, իրավագիտությունը, դիզայներական գործունեությունը, բեմը, հեռուստատեսությունը, շոու բիզնեսը, մանկավարժությունը:

Կարիճ

Զարմանալի տաղանդ և ուժ ունեն, որը կարող է քանդել ամեն ինչ իր ճանապահին: Պետք է ընտրեն ռիսկի և վտանգի հետ կապված մասնագիտություն: Նաև հարմար կլինեն փիլիսոփայության, էզոթերիկայի, մոգության և բժշկության ոլորտները: Առավել լավ ինքնաշդրսևորվում են բժշկության, քրեաբանության, քրեական հետախուզության, հնագիտության, գրականության ոլորտներում:

Աղեղնավոր

Անսահման լավատես են և հավատում են հաջողությանը: Հրաշալի ղեկավար են: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն ծրագրել իրենց կյանքը: Իդեալական մասնագիտություն են՝ օդաչուն, ուսուցիչը, իրավաբանը, դաստիարակը, մարզիչը, զբոսաշրջային գործակալության տերը, ֆրիլանսերը:

Այծեղջյուր

Շատ համառ և աշխատասեր են: Պետք է հաղթահարեն վատատեսությունը և վախը: Նրանց հարմար կլինեն մանկավարժության, տեխնիկայի, էկոնոմիկայի և քաղաքականության հետ կապված մասնագիտությունները:

Ջրհոս

Շատ խորաթափանց և զգուշավոր են, բայց հաճախ ծուլությունը և անհանգստությունը նրանց խանգարում են իրականացնել իրենց գաղափարները: Հարմար կլինեն տիեզերագնացի, հաղորդավարի, լրագրողի, գրողի, քաղաքացիական ակտիվիստի, հոգեբանի և գործչի մասնագիտությունները, ինֆորմատիկան, քաղաքականությունը:

Ձուկ

Կարողանում են ապրումակցել, կարեկցել, սփոփել: Ձկներին հազվադեպ է հաջողվում ինքնուրույն հարստանալ, ուստի պետք է իրենց համար հարուստ պրոդյուսեր, հովանավոր գտնեն կամ կայացած մարդւու հետ ամուսնանան: Եթե սովորեն հոսանքին հակառակ լողալ, իրենց մեջ ոգու մեծ ուժ դաստիարակեն, կկարողանան ամեն ինչի ինքնուրույն հասնել: Նրանց համար գործունեության լավագույն ոլորտներն են՝ արվեստը, երաժշությունը, բեմը, այլընտրանքային բժշկությունը, սոցիոլոգիան:

website by Sargssyan