Երևանում կինը դանակահարել է ամուսնուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամերիկյան մեդիա, կամ՝ հարուստ ու «անդարդ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահի ելույթը՝ նախընտրական PR ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 18.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաուտը ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պատգամավորներն այցելել են Արցախ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Յան Զահրադիլը հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2017թ. համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ ԱՄՆ-ում կեղծ ամուսնությունների գործով կալանավորվածների թվում հայուհի կա Երևանում կինը դանակահարել է ամուսնուն Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Տիգրան Գրիգորյանի փայլուն ելույթը ուկրաինական X Factor-ում Ամերիկյան հրեաները բողոքել են Թրամփի որոշման դեմ Ուլյուկաևը դատապարտվեց 8 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման Ամերիկյան մեդիա, կամ՝ հարուստ ու «անդարդ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Սերժ Սարգսյանը վախենու՞մ է հասարակությունից Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը

Մածունով խաչապուրի. Բաղադրատոմս

Մատուցվում է:10 րոպե անց Նախն. ժամանակ:25-30 րոպե Պատրաստման ժամանակ:30 րոպե Բաղադրիչներ Խմորի համար` մածուն - 250 գր կաթ - 1/2 բաժակ ձու - 1 հատ բուսայուղ - 70 գր ալյուր - 500 գր խմորիչ - 0,5 ճ/գդ (չոր) շաքարավազ - 2 թ/գդ աղ - 0,5 թ/գդ Լցոնի համար՝ պանիր սուլուգունի - 500 գր ձու - 2 հատ կարագ - 25-30 գր Պատրաստման եղանակ Պատրաստում ենք խմորը: Կաթը թեթևակի տաքացնում ենք, լցնում խորը ամանի մեջ, ավելացնում խմորիչը, 2 ճ/գդ բուսայուղ (մոտ 20 գրամ) և մի փոքր շաքարավազ: Խառնում ենք, որպեսզի խմորիչը լուծվի: Ծածկում ենք սրբիչով ու 30 րոպե թողնում տաք տեղում: Հետո ավելացնում ենք մածունը, ձուն, շաքարավազն ու աղը: 300 գրամ ալյուր ենք ավելացնում ու խառնում, որպեսզի բաղադրիչները միանան: xachapuri-1 Հետո ևս 100 գրամ ալյուր ենք լցնում ու խմորը լավ խառնում՝ քիչ-քիչ ավելացնելով մնացած 50 գրամ բուսայուղը և մնացած ալյուրը: Խմորը 20 րոպե հունցում ենք: Արդյունքում ստանում ենք փափուկ, հարթ, առաձգական ու փոքր-ինչ կպչուն խմոր, որը պետք է գնդել ու դնել ձիթապատ խորը ամանի մեջ, ծածկել սրբիչով ու թողնել մեկ ժամ: Երբ խմորը հասունանում և ուռչում է, թեթևակի սեղմում ենք ու թողնում ևս 1.5 ժամ: Երկրորդ անգամ խմորն ավելի շատ է ուռչում: Խմորը դնում ենք ալրապատ մակերևույթի վրա, մի թեթև հունցում ենք, երկար գլանի տեսք տալիս ու բաժանում երեք մասի (կարելի է և 4-5 մասի բաժանել՝ ավելի փոքր խաչապուրիներ ստանալու համար): Թողնում ենք 10-15 րոպե: Պատրաստում ենք լցոնը: Պանիրը խոշոր քերում ենք, ավելացնում 1 ձուն, խառնում: Կարագը հալեցնում ենք, լցնում պանրի վրա: Ստացվում է թանձր, ենթարկվող զանգված, որը բաժանում ենք 3 մասի (խմորի գնդերի քանակով) գնդում: Խմորի գնդերը 1-1.5 սմ հաստությամբ բացում ենք, վրան դնում պանրով զանգվածի գունդը, տրորում ու տարածում խմորի մակերևույթին: Հետո խմորի եզրերը վրա ենք բերում, ամրացնում ու ծածկում լցոնը: Շրջում ենք և զգուշորեն գրտնակում՝ տրամագիծը հասցնելով 20-23 սմ (խմորն ամուր է և չի պատռվում): Ստացված խաչապուրին դնում ենք թեթևակի յուղած տապակի մեջ, երեսին հարած ձու ենք քսում և թողնում 20-30 րոպե: Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան: Խաչապուրու երեսը պատառաքաղով ծակծկում ենք, իսկ մեջտեղում կտրվածք անում կամ ծակում: Թխում ենք մոտ 20 րոպե, մինչ վարդագունելը: Ջեռոցից հանելուց հետո 10 րոպե հովացնում ենք և հետո միայն մատուցում (այլապես կտրելիս պանիրը կծորա): Արդյունքում ստացվում է նուրբ, փափուկ ու շատ համեղ խաչապուրի , որը պատրաստելու համար արժեր այսքան ջանք ու ժամանակ տրամադրել : 

website by Sargssyan